Հայաստանը Սկրիպալների գործում պաշտպանեց Ռուսաստանի դիրքորոշումը
Հայաստանը երեկ միացել է 13 այլ` հիմնականում նախկին Խորհրդային Միության երկրներին և, դեմ գնալով Արևմուտքին, պաշտպանել Ռուսաստանի դիրքորոշումը նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հարցում:
Հաագայում` Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության արտահերթ նիստում, Մոսկվան շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ` պահանջելով նոր հետաքննություն սկսել և ներառել նաև ռուս մասնագետների: Առաջարկը, սակայն, տապալվել է` կողմ են քվեարկել կազմակերպության գործադիր մարմնի 41 անդամներից միայն 6-ը, 15-ը` դեմ, 17-ը` ձեռնպահ, 3-ը բացակայել են և չեն մասնակցել քվեարկությանը:
Հայաստանը այս տարի գործադիր մարմնում չէր և քվեարկելու իրավունք չուներ, այդուամենայնիվ, արտահայտել է իր դիրքորոշումը համատեղ հայտարարությամբ, որը, ըստ Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինի, ընթերցվել է հանդիպման մեկնարկին: Հայաստանից բացի փաստաթղթի տակ ստորագրել են Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Սիրիան, Իրանը, Վենեսուելան, Պակիստանը, Նիկարագուան և Կուբան:
«Նիստի մեկնարկին հենց Իրանի դեսպանը մի խումբ երկրների անունից հայտարարություն ներկայացրեց, որը, Ռուսաստանի Դաշնության նման, պահանջում էր համատեղ հետաքննություն սկսել: Այդ հայտարարությունը, Ռուսաստանից ու Իրանից բացի, ստորագրել են ևս 12 պետություններ` ՀԱՊԿ մեր դաշնակիցները, ԱՊՀ մերձավոր գործընկերները, ինչպես նաև Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի մի շարք պետություններ»,-հայտնել է Շուլգինը:
Այս, Ռուսաստանի դեսպանի բնորոշմամբ՝ ծանրակշիռ հայտարարությունը, սակայն, կազմակերպության գործադիր մարմնի անդամներից քչերին է համոզել: Արևմտյան երկրները վերստին աջակցություն են հայտնել Մեծ Բրիտանիային` պահանջելով Մոսկվայից պատախանել Լոնդոնի բարձրացրած հարցադրումներին:
«Սրանով միջազգային համայնքը հստակ կերպով ջախջախեց պատշաճ հետաքննությունը հունից շեղելու Ռուսաստանի ջանքերը»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը:
66-ամյա Սերգել Սկրիպալին ու նրա դստերը՝ 33-ամյա Յուլիային մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել են բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց: Նրանց թունավորման համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին:
Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և երկու տասնյակ այլ երկրներ այս դեպքի հետ կապված ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետների արտաքսեցին, ինչին Ռուսաստանը նույն կերպ պատասխանեց:

Աղբյուրը՝ Ազատություն