Կարծիք

05.04.2018 07:39


Անցած տասը տարիներին ժամանակ չի ունեցել երկրի զարգացման ռազմավարություն մշակելու

Անցած տասը տարիներին ժամանակ չի ունեցել երկրի զարգացման ռազմավարություն մշակելու

Ժողովրդի մեծամասնությունը ժամերն է հաշվում, որ վերջապես լսի ու վայելի «պաշտոնաթող նախագահ» բառակապակցությունը, իսկ նա վերջին պահին դարձյալ խոսում է 4 միլիոնանոց Հայաստանի, բարձր աշխատավարձերի ու 100 հազարավոր աշխատատեղեր ստեղծելու մասին:
Դե, անցած տասը տարիներին ժամանակ չի ունեցել երկրի զարգացման ռազմավարություն մշակելու և այն կյանքի կոչելու համար (չնայած՝ թիկունքում շարած լիքը գրքերի):
Հազիվ հասցրել է նոր ատոմակայան ու Իրան-Հայաստան երկաթուղի կառուցել, Գյումրին է դարձրել ծովափնյա քաղաք, Համահայկական բանկ ու Ներդրումային հիմնադրամ է ստեղծել, եղել է Երևան-Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղևորը...
Քիմ Քարդաշյան ու Հռոմի պապ է բերել Հայաստան: Էս մեկը, որ՝ հաստատ:
Որտեղի՞ց հասցներ հետն էլ ռազմավարություն գրել, երբ արդեն գերմարդուն բնորոշ սխրանքներ է գործել:
Հիմա նոր միայն՝ պաշտոնաթողությունից օրեր առաջ կարողացավ հասցնել ռազմավարության վերջին նախադասությունը գրել ու վերջակետը դնել:
Բայց իմաստ էլ չուներ այդքան չարչարվել ինչ-որ ռազմավարություն գրելու համար, երբ վաղուց հրատարակվել է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ն, որն էլ կարող է հռչակվել որպես Հայաստանի զարգացման ռազմավարություն:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը