Աշխարհ

04.04.2018 20:56


Թուրքիայի ոստիկանները լրագրողի փոխարեն նրա հորն են ձերբակալել

Թուրքիայի ոստիկանները լրագրողի փոխարեն նրա հորն են ձերբակալել

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են «Mezopotamya» լրատվական գործակալության թղթակից Բերզան Գյունեշի 68-ամյա հորը:

ստիկանությունը Գյունեշին բերման ենթարկելու դատարանի որոշումը կատարելու համար ներխուժել է լրագրողի՝ Իգդիրում գտնվող բնակարան:

Կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունն առգրավել է տպագիր նյութեր, որոնք որպես փաստարկ ընդունելով՝ ձերբակալվել է Գյունեշի հայրը՝ Ահմեթ Գյունեշը:

Նշվում է, որ «Mezopotamya» գործակալության լրագրող Բերզան Գյունեշն այդ ժամանակ տանը չի եղել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը