Աշխարհ

04.04.2018 18:39


Վանի 400-ամյա հայկական եկեղեցին փլուզման եզրին է (լուսանկար)

Վանի 400-ամյա հայկական եկեղեցին փլուզման եզրին է (լուսանկար)

Վանի Մուրադիյե (պատմ. Բերկրի) գավառում գտնվող հայկական պատմական Սբ. Ստեփանոս եկեղեցին փլուզման եզրին է: 400-ամյա եկեղեցին գանձախույզների թիրախն է դարձել:

Եկեղեցու պատերը գրեթե ամբողջությամբ քանդված են, իսկ ներսում մի քանի մետր խորությամբ հորեր են փորված:

Միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից հանդիսացող եկեղեցու հարևանությամբ գտնվող գերեզմանաքարերը նույնպես գանձախույզները փշրել են: Եկեղեցու քիչ թե շատ կանգուն մնացած մասը վերջնական փլուզման վտանգի տակ է:

Սբ. Ստեփանոս վանքը ակտիվ գործել է մինչև 1915թ. Հայոց ցեղասպանությունը և հանդիսացել հայ հավատացյալների կարևորագույն աղոթատեղիներից մեկը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը