Աշխարհ

04.04.2018 17:17


Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը չի հրապարակում

Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը չի հրապարակում

Ադրբեջանում գործող «Հանուն ժողովրդավարության և բարգավաճման» շարժումը երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է հրապարակել նախագահական արտահերթ ընտրություններում առաջադրված թեկնածուների ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ ԿԸՀ-ից պատասխան չստանալու պարագայում դատական հայց են ներկայացնելու, քանի որ Ադրբեջանի ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` հայտարարագրերը պետք է հրապարակվեն:

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ` նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ տեղեկությունները թաքցվում են յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ:

«Արդեն երկար տարիներ է, ինչ խախտվում է սեփականության մասին փաստաթղթերի հրապարակման մասին օրենքը: Դա միտումնավոր արվում է զանգվածային կոռուպցիայի փաստերը թաքցնելու համար»,-նշվում է գործակալության հայտարարության մեջ:

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 11-ին:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը