Եվրադատարանը 2017-ին Հայաստանին պարտավորեցրել է վճարել շուրջ 106 հազար եվրո հատուցում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2017 թվականին Հայաստանին պարտավորեցրել է որպես «արդարացի հատուցում» վճարել ընդհանուր առմամբ 106 հազար 665 եվրո: Այս մասին ասված է Եվրադատարանի զեկույցում, որտեղ ամփոփված են անցած տարվա արդյունքները:
ՄԻԵԴ-ը նշում է, որ 2016-ին Հայաստանին պարտավորեցրել էր վճարել 93 հազար 585 եվրո հատուցում:
Ըստ զեկույցի, Հայաստանը վճարումները կատարել է մինչև վերջնաժամկետը 12 դեպքերում՝ 2016-ին այդ ցուցանիշը եղել է 10:
Հայաստանին առնչվող նոր գործերի թիվը 2017-ին եղել է 15՝ 2016-ին այն կազմել է 10: Գործերը, որոնց քննությունը դեռ ընթացքի մեջ է, անցած տարի եղել են 30-ը՝ 2016-ի 19-ի դիմաց, արդեն փակված գործերի թիվը կազմել է 4՝ նախորդ տարվա 16-ի դիմաց:
Որպես ընթացքի մեջ գտնվող հիմնական գործեր ՄԻԵԴ-ը նշում է ազատազրկման վայրում ոչ-պատշաճ բուժօգնության և դատավարության ժամանակ ամբաստանյալին ճաղավանդակում պահելու դեմ Աշոտ Հարությունյանի՝ 2010-ին կայացված վերջնական դատավճռին հաջորդած բողոքը, «Չիրաղովը և մյուսները ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը, ոստիկանությունում խոշտանգումների և անարդյունավետ քննության դեմ Վիրաբյանի բողոքը, Լեռնային Ղարաբաղում զորակոչիկի մահվան անարդյունավետ քննության դեմ Մուրադյանի բողոքը:
Փակված հիմնական գործերի թվում Եվրադատարանը նշում է, մասնավորապես, ոչ-կառավարական կազմակերպության նախապես իրազեկված խաղաղ երթի չհիմնավորված արգելքի դեմ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի բողոքը:

Աղբյուրը՝ Ազատություն