Քաղաքական

04.04.2018 14:04


Ժիրայր Սեֆիլյանի դեմ նոր նյութեր են նախապատրաստվում

Ժիրայր Սեֆիլյանի դեմ նոր նյութեր են նախապատրաստվում

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով զբաղվող քննիչներից մեկը երեկ զանգահարել է Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հյարապետյանին և հայտնել, որ նյութեր են նախապատրաստվում Ժիրայր Սեֆիլյանի վերջին խոսքի հետ կապված։ a1plus.am-ը տեղեկացնում է, որ այս մասին այսօր լրագրողներին հայտնել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

«Վերջին խոսքում ժիրայր Սեֆիլյանն ընդամենը կանխատեսում էր, որ շուտով հայ ժողովուրդը պետք է վերամիավորվի, այդ խոսքերում չկար որևէ մի բան, որը կարող էր քրեական հետապնդման կամ նյութերի նախապատրաստման հարց առաջանար»։

Տիգրան Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց Ժիրայր Սեֆիլյանի անձագանքը՝ կապված այս տեղեկատվության հետ, որը հետևյալն է.

«Ցանկանում են մեզ լռեցնել, մեզ լռեցնել հնարավոր չէ, իսկ գործող ռեժիմը Հայաստանը Հյուսիսային Կորեայի վերածելու ռեսուրս չունի, ուստի շատ շուտով հոգին ավանդելու է։ Պարզ է, որ սա հոգեվարքի գործողություններ են»։

Փաստաբանը նաև նկատեց, որ օրենքով սահմանված կարգով դատավճիռը պետք է ուղարկվեր 5 օրերի ընթացքում, 3 շաբաթ է անցել, բայց դատավճիռն այդպես էլ չկա:

«Ժիրայր Սեֆիլյանը 10 ամսվա ընթացքում մեկ անգամ հնարավորություն չի ունեցել արտահայտվելու, անգամ վերջին խոսքը չթույլատրեցին, որ նա խոսի, վերջին խոսքը պաշտպանն ընթերցեց, ու պարզվում է՝ այդ տեքստն ընթերցելու համար էլ նախապատրաստվում են նյութեր ու քրեական պատասխանատվության կարող է անձը ենթարկվել»:

Անդրադառնալով Կարո Եղնուկյանի՝ Տիգրան Հյարապետյանը հայտնեց, որ Կարո Եղնուկյանի հետ կապված դատարանը նշանակել է փորձաքննություն պարզելու համար, թե Եղնուկյանը կարող է մասնակցել դատական նիստերին, թե՝ ոչ:

«Նրա պարագայում դատարանները, դատախազությունը, փորձագիտական մարմինները պահպանում են հանցավոր լռություն, բազմաթիվ միջնորդությունների որևէ պատասխան չի եղել»:

Մանրամասները՝ a1plus.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը