90-ականների Հայաստանում «մարտնչող» դեմքերի մի տեսակ կար, ում տրվեց «ասֆալտի ֆիդայի» որակումը։ Այդ «ասֆալտչիկները» պատերազմի ժամանակ Երևանում էին, բայց իրենց «ֆիդայի» էին ներկայացնում ու ռեկետով զբաղվում։ Եվ, որպես ապացույց իրենց ֆիդայականության, անթրաշ էին ման գալիս։
Ղարաբաղյան շարժման տարիներին ի հայտ եկան նաև «ասֆալտի գրչակներ», որոնց երազանքն ավելի շուտ գրող, քան հրապարակախոս լինելն էր։ «Ասֆալտի գրչակներն» էլ իրենց կոլեգա «ֆիդայիների» պես սիրում էին (են) անթրաշ դեմքով հանդես գալ՝ որպես իրենց յուրօրինակ «ֆիդայականության» մազածածկ հիմնավորում։
Ե՛վ «ասֆալտի ֆիդայիների», և՛ «ասֆալտի գրչակների» մյուս ընդհանրությունն այն էր (է), որ նրանց գործունեության հանրօգուտությունն ուղիղ համեմատական է դեմքի մազածածկույթի քառակուսի սանտիմետրի չափսերին։
Ավելի շուտ բնակիչ, քան քաղաքացի գրչակները միշտ «ճիշտ» են, ինչպես որ «ճիշտ» են նրանց «հիմնադիր» տերերը։ Ընդ որում, այդ տերերը շատ արագ կարող են փոխվել։ Գրչակները չեն էլ զգում, որ այդ կերպ դառնում են քաղաքական պասկվիլների հետաքրքրության առարկաներ՝ վերածվելով պասկվիլական դեմքերի՝ կրճատ ձևակերպմամբ՝ պասկերի։
Պասկերըերկակի կյանք են վարում։ Նրանք կարող են առավոտյան սնվել «սրբազան ավազակապետի» կերակրատաշտից, իսկ երեկոյան քննադատել ավազակապետությունը' դեմքի հուժկու (հանրահավաքների պես) ու խրոխտ արտահայտությամբ, որը ենթադրաբար պետք է համոզիչ տպավորություն թողնի բազմաչարչար հայ մարդու մոտ։
Պասկերը կարող են առավոտյան տպվել իշխանական կայքէջերի տիրույթներում, իսկ երեկոյան շեփորահարել ՀԱԿաիշխանական մամուլում՝ առաջնորդվելով խելոք գառան հայեցակարգով։
Նրանց խորթ չէ միևնույն տեղից խմելն ու նույն հորի մեջ թքելը։ Պասկերը մինչև 2008-ը լավ էլ ինտեգրվել էին իրենց կողմից ներկայումս քննադատվողների համակարգին ու այդպես էլ կշարունակեին, եթե «հիմնադրի» վերադարձը չխոստանար ավելի լավ «կոռմ», քան դա հնարավոր էր ավազակապետերի օրոք՝ լինեն նրանք «սրբազան» կամ «աշխարհիկ»։
Նշված բոլոր դեպքերում էլ երևում է պասկերիսկզբունքայնությունը և նվիրվածությունն առ «շարժում»։
Հանուն արդարության նշենք, որ պասկերըշատ ագահ չեն ու բարձր թռիչքների չեն հավակնում։ Նրանց կարող է բավարարել հայության միջոցներով գործող հիմնադրամների հեռուստատեխնիկան ազատորեն շահագործելու հնարավորությունը կամ էլ «սրբազան ավազակապետի» եթերային տիրույթում սնվելու թույլտվությունը։ Միայն թե այդ ամենն ուղեկցվի «համաժողովրդական շարժման» հնչյունների ներքո։
Պասկերի համար միևնույն է, թէ գրիչը որ ուղղությամբ կթեքեն։ Նրանք մե՛կ Վազգեն անունով պաշտպանության նախարարին են քծնում այն օրերի առաջատԱՐ թերթերի էջերից, երբ վերջինս ձիու վրա էր, մե՛կ նույն այդ նախարարի հակառակորդ «հիմնադրին», նայած՝ ում ուղղությամբ քծնանքն ավելի ձեռնտու կլինի, կամ ով քեզ կտանի պետական հեռուստատեսության ղեկավար կազմ, կամ տարատեսակ հիմնադրամների տաքուկ սենյակներ, կամ շանս կտա ինքնադրսևորվելու «ընդդիմադիր» հագուստով։
Ուշագրավն այն է, որ ինչքան գունեղ է լինում պասկերի նախկինում արված քծնանքն առ պատերազմի նախարարը, նույնքան ջղագրգիռ է հետագայում լինում նրանց կողմից նույն այդ նախարարի նկատմամբ արված քննադատական հարձակումը։ Այսինքն, պասկերը բարոյական արժեքներ, սկզբունքներ կամ նման այլ «թիթիզ» բաներ չունեն, բայց միևնույն ժամանակ սիրում են բարոյականության ու ողջամտության թեմաներով ուրիշներին խրատներ տալ։
Պասկերիճակատագիրն այն է, որ նրանք միշտ հայտնվում են այնտեղ, ուր պարտությունն է, կամ էլ պարտություն են բերում բոլոր նրանց, ում կողքին հայտնվում են։
Երեկ նրանք Վազգեն Մանուկյանի կողմն էին, իսկ այսօր՝ «հիմնադիր, արարիչ ու փրկիչ նախագահի»։ Երկու դեպքում էլ պասկերին բաժին է ընկել «ասֆալտի գրչություն» անելը։ Ուրիշ ոչինչ։
Հարկ է նկատել, որ նրանք կենսունակ կարող են դառնալ միայն ավերակների պարագայում։ Պատահական չէ, որ պասկերն ատում են ստատուս քվոն։ Նրանց հանգիստ չի տալիս չհանձնված Արցախը։ «Ղարաբաղը ծախած պրծած է» ձևակերպումն էքստազի մեջ է գցում պասկերին.վերջապես շանս է առաջանում վերականգնելու «սահմանադրական» կարգը։ Նրանք բնազդով են զգում, որ «հիմնադիրը» հետ կարող է գալ միայն հանձնված, պարտված ու քայքայված Հայաստանի դեպքում, և դա է պատճառը, որ ֆանատիկոսի էնտուզիազմով ատում են Արցախի ստատուս քվոն։ Քանի դեռ Արցախում ստատուս քվո է, նրանց մնում է միայն հայելային էֆեկտով պասկվիլներ գրելն ու սպասելու մարտավարությունը գովերգելը։ Բայց օրերն անցնում են, իսկ «հիմնադիրն» այդպես էլ որձ (կներեք՝ փորձ) չի անում վերականգնելու «սահմանադրական» կարգը։
Պասկերը կոմֆորտային են զգում, երբ իրենց տիրություն անող կա։ «Հիմնադիր» կամ «պապա» փնտրելու մոլուցքը պայմանավորված է պասկերի «իգական» էությամբ։ Նրանց թվում է, որ «հիմնադիրն» անպայման կհաջողի և կբավարարի իրենց հոգեմաշ սպասումները։ Սակայն երբ պարզվում է, որ դա տեղի չի ունենալու, պասկերըվայնասուն են բարձրացնում, շուրջբոլորը մեղավորներ փնտրում և իրենց քաղաքական ֆրուստրացիան արտահայտում պառաված օրիորդի կատաղությամբ, ում կյանքն այդպես էլ չի դասավորվել, և նույնիսկ փառամոլ «Այնթապցիները» նրանց վրա ուշադրություն չեն դարձրել։
Պասկերի վերջին որձաքարը (կներեք՝ փորձաքարը) 2008-ի նախագահական ընտրություններն էին՝ չիրականացած երազանքների սև օրագիրը։
Պասկերը սիրում են ժողովրդին ոտքի հանել «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» կոչերով, բայց իրենք առաջնորդվում են «Թող լիքը զոհ պահանջվի ինձնից բացի» կղերապահպանողական կարգախոսով։
Պասկերըգրոհին դեմ չեն, եթե գրոհն իրենց հաղթանակ է բերելու («ժողովրդի կամքով»), բայց երբ զգում են, որ գրոհն անհաջող է ստացվել կամ գրոհել չեն կարող, անիծում են գրոհի գաղափարն ու հիշում էջմիածնական միաբաններին (հանուն «պետական շահի»)։
2008-ի հեղափոխությունը չստացվեց, և եթե նախկինում պասկերըձոներգում էին շուրջօրյա հանրահավաքները, ապա այժմ նրանք ճիշտ հակառակն են քարոզում՝ «Տղամարդ ենք, թախտի տակից դուրս չենք գա» կամ «Մեզ մերկ ձեռքերով չես վերցնի ու չես համոզի հեղափոխության գնալ, մենք «Այնթապցու» հետ ուզում ենք ընկերություն անել, դե ջիջի՜լ» գերիմաստուն ձևակերպումներով։
Պասկերն իրենց «հիմնադրի վկայի» կարգավիճակով հիմա բավական ագրեսիվ են։ Սակայն նրանցից վտանգ չկա՝ «հաչան շունը չի կծում» թեմայով։ Բանն այն է, որ պասկերնու նրանց «հիմնադիրն» այսօր այնքան ժամանակավրեպ են ու հնամաշ, որ մինչև օրս մամուլի էջերից ծամծմում են 90-ականների Հայաստանում մի պահ մոդայիկ դարձած «Կոնգրես» ծխախոտի մնացուկները։ Միգուցե «Կոնգրեսը» շատ մոդայիկ էր անցած դարի վերջին տասնամյակում ստեղծված նորանկախ Հայաստանի սկզբնական փուլում, բայց հիմա «Կոնգրես» ծխելը վատ տոնի ու անճաշակության նշան է, ինչպես որ նույն 90-ականներին հայտնված ռուսական «Լասկովի մայ» կամ Զեյնաբ Խանլարովա լսելը մեր օրերում։ Բացի այդ, ծխախոտը մնում է ծխախոտ, և այն միշտ էլ վնասակար է առողջությանը, եթե նույնիսկ բարձրորակ լինի կամ ունենա «Կոնգրես» ամպագոռգոռ անվանումը։ Սրանք հաշվի առնելով եմ ասում, որ պասկերնանվնաս արարածներ են ու նրանց միայն կարեկցել է պետք։
Եվ ուրեմն հաջողություն մաղթենք պասկերին և ցանկանանք հավերժ խոհեմություն և «պետական շահի» բարձր գիտակցություն՝ էջմիածնական միաբանների արժանի հետևորդները լինելու գործում։
Պասկերը
90-ականների Հայաստանում «մարտնչող» դեմքերի մի տեսակ կար, ում տրվեց «ասֆալտի ֆիդայի» որակումը։ Այդ «ասֆալտչիկները» պատերազմի ժամանակ Երևանում էին, բայց իրենց «ֆիդայի» էին ներկայացնում ու ռեկետով զբաղվում։ Եվ, որպես ապացույց իրենց ֆիդայականության, անթրաշ էին ման գալիս։
Ղարաբաղյան շարժման տարիներին ի հայտ եկան նաև «ասֆալտի գրչակներ», որոնց երազանքն ավելի շուտ գրող, քան հրապարակախոս լինելն էր։ «Ասֆալտի գրչակներն» էլ իրենց կոլեգա «ֆիդայիների» պես սիրում էին (են) անթրաշ դեմքով հանդես գալ՝ որպես իրենց յուրօրինակ «ֆիդայականության» մազածածկ հիմնավորում։
Ե՛վ «ասֆալտի ֆիդայիների», և՛ «ասֆալտի գրչակների» մյուս ընդհանրությունն այն էր (է), որ նրանց գործունեության հանրօգուտությունն ուղիղ համեմատական է դեմքի մազածածկույթի քառակուսի սանտիմետրի չափսերին։
Ավելի շուտ բնակիչ, քան քաղաքացի գրչակները միշտ «ճիշտ» են, ինչպես որ «ճիշտ» են նրանց «հիմնադիր» տերերը։ Ընդ որում, այդ տերերը շատ արագ կարող են փոխվել։ Գրչակները չեն էլ զգում, որ այդ կերպ դառնում են քաղաքական պասկվիլների հետաքրքրության առարկաներ՝ վերածվելով պասկվիլական դեմքերի՝ կրճատ ձևակերպմամբ՝ պասկերի։
Պասկերը երկակի կյանք են վարում։ Նրանք կարող են առավոտյան սնվել «սրբազան ավազակապետի» կերակրատաշտից, իսկ երեկոյան քննադատել ավազակապետությունը' դեմքի հուժկու (հանրահավաքների պես) ու խրոխտ արտահայտությամբ, որը ենթադրաբար պետք է համոզիչ տպավորություն թողնի բազմաչարչար հայ մարդու մոտ։
Պասկերը կարող են առավոտյան տպվել իշխանական կայքէջերի տիրույթներում, իսկ երեկոյան շեփորահարել ՀԱԿաիշխանական մամուլում՝ առաջնորդվելով խելոք գառան հայեցակարգով։
Նրանց խորթ չէ միևնույն տեղից խմելն ու նույն հորի մեջ թքելը։ Պասկերը մինչև 2008-ը լավ էլ ինտեգրվել էին իրենց կողմից ներկայումս քննադատվողների համակարգին ու այդպես էլ կշարունակեին, եթե «հիմնադրի» վերադարձը չխոստանար ավելի լավ «կոռմ», քան դա հնարավոր էր ավազակապետերի օրոք՝ լինեն նրանք «սրբազան» կամ «աշխարհիկ»։
Նշված բոլոր դեպքերում էլ երևում է պասկերի սկզբունքայնությունը և նվիրվածությունն առ «շարժում»։
Հանուն արդարության նշենք, որ պասկերը շատ ագահ չեն ու բարձր թռիչքների չեն հավակնում։ Նրանց կարող է բավարարել հայության միջոցներով գործող հիմնադրամների հեռուստատեխնիկան ազատորեն շահագործելու հնարավորությունը կամ էլ «սրբազան ավազակապետի» եթերային տիրույթում սնվելու թույլտվությունը։ Միայն թե այդ ամենն ուղեկցվի «համաժողովրդական շարժման» հնչյունների ներքո։
Պասկերի համար միևնույն է, թէ գրիչը որ ուղղությամբ կթեքեն։ Նրանք մե՛կ Վազգեն անունով պաշտպանության նախարարին են քծնում այն օրերի առաջատԱՐ թերթերի էջերից, երբ վերջինս ձիու վրա էր, մե՛կ նույն այդ նախարարի հակառակորդ «հիմնադրին», նայած՝ ում ուղղությամբ քծնանքն ավելի ձեռնտու կլինի, կամ ով քեզ կտանի պետական հեռուստատեսության ղեկավար կազմ, կամ տարատեսակ հիմնադրամների տաքուկ սենյակներ, կամ շանս կտա ինքնադրսևորվելու «ընդդիմադիր» հագուստով։
Ուշագրավն այն է, որ ինչքան գունեղ է լինում պասկերի նախկինում արված քծնանքն առ պատերազմի նախարարը, նույնքան ջղագրգիռ է հետագայում լինում նրանց կողմից նույն այդ նախարարի նկատմամբ արված քննադատական հարձակումը։ Այսինքն, պասկերը բարոյական արժեքներ, սկզբունքներ կամ նման այլ «թիթիզ» բաներ չունեն, բայց միևնույն ժամանակ սիրում են բարոյականության ու ողջամտության թեմաներով ուրիշներին խրատներ տալ։
Պասկերի ճակատագիրն այն է, որ նրանք միշտ հայտնվում են այնտեղ, ուր պարտությունն է, կամ էլ պարտություն են բերում բոլոր նրանց, ում կողքին հայտնվում են։
Երեկ նրանք Վազգեն Մանուկյանի կողմն էին, իսկ այսօր՝ «հիմնադիր, արարիչ ու փրկիչ նախագահի»։ Երկու դեպքում էլ պասկերին բաժին է ընկել «ասֆալտի գրչություն» անելը։ Ուրիշ ոչինչ։
Հարկ է նկատել, որ նրանք կենսունակ կարող են դառնալ միայն ավերակների պարագայում։ Պատահական չէ, որ պասկերն ատում են ստատուս քվոն։ Նրանց հանգիստ չի տալիս չհանձնված Արցախը։ «Ղարաբաղը ծախած պրծած է» ձևակերպումն էքստազի մեջ է գցում պասկերին. վերջապես շանս է առաջանում վերականգնելու «սահմանադրական» կարգը։ Նրանք բնազդով են զգում, որ «հիմնադիրը» հետ կարող է գալ միայն հանձնված, պարտված ու քայքայված Հայաստանի դեպքում, և դա է պատճառը, որ ֆանատիկոսի էնտուզիազմով ատում են Արցախի ստատուս քվոն։ Քանի դեռ Արցախում ստատուս քվո է, նրանց մնում է միայն հայելային էֆեկտով պասկվիլներ գրելն ու սպասելու մարտավարությունը գովերգելը։ Բայց օրերն անցնում են, իսկ «հիմնադիրն» այդպես էլ որձ (կներեք՝ փորձ) չի անում վերականգնելու «սահմանադրական» կարգը։
Պասկերը կոմֆորտային են զգում, երբ իրենց տիրություն անող կա։ «Հիմնադիր» կամ «պապա» փնտրելու մոլուցքը պայմանավորված է պասկերի «իգական» էությամբ։ Նրանց թվում է, որ «հիմնադիրն» անպայման կհաջողի և կբավարարի իրենց հոգեմաշ սպասումները։ Սակայն երբ պարզվում է, որ դա տեղի չի ունենալու, պասկերը վայնասուն են բարձրացնում, շուրջբոլորը մեղավորներ փնտրում և իրենց քաղաքական ֆրուստրացիան արտահայտում պառաված օրիորդի կատաղությամբ, ում կյանքն այդպես էլ չի դասավորվել, և նույնիսկ փառամոլ «Այնթապցիները» նրանց վրա ուշադրություն չեն դարձրել։
Պասկերի վերջին որձաքարը (կներեք՝ փորձաքարը) 2008-ի նախագահական ընտրություններն էին՝ չիրականացած երազանքների սև օրագիրը։
Պասկերը սիրում են ժողովրդին ոտքի հանել «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» կոչերով, բայց իրենք առաջնորդվում են «Թող լիքը զոհ պահանջվի ինձնից բացի» կղերապահպանողական կարգախոսով։
Պասկերը գրոհին դեմ չեն, եթե գրոհն իրենց հաղթանակ է բերելու («ժողովրդի կամքով»), բայց երբ զգում են, որ գրոհն անհաջող է ստացվել կամ գրոհել չեն կարող, անիծում են գրոհի գաղափարն ու հիշում էջմիածնական միաբաններին (հանուն «պետական շահի»)։
2008-ի հեղափոխությունը չստացվեց, և եթե նախկինում պասկերը ձոներգում էին շուրջօրյա հանրահավաքները, ապա այժմ նրանք ճիշտ հակառակն են քարոզում՝ «Տղամարդ ենք, թախտի տակից դուրս չենք գա» կամ «Մեզ մերկ ձեռքերով չես վերցնի ու չես համոզի հեղափոխության գնալ, մենք «Այնթապցու» հետ ուզում ենք ընկերություն անել, դե ջիջի՜լ» գերիմաստուն ձևակերպումներով։
Պասկերն իրենց «հիմնադրի վկայի» կարգավիճակով հիմա բավական ագրեսիվ են։ Սակայն նրանցից վտանգ չկա՝ «հաչան շունը չի կծում» թեմայով։ Բանն այն է, որ պասկերն ու նրանց «հիմնադիրն» այսօր այնքան ժամանակավրեպ են ու հնամաշ, որ մինչև օրս մամուլի էջերից ծամծմում են 90-ականների Հայաստանում մի պահ մոդայիկ դարձած «Կոնգրես» ծխախոտի մնացուկները։ Միգուցե «Կոնգրեսը» շատ մոդայիկ էր անցած դարի վերջին տասնամյակում ստեղծված նորանկախ Հայաստանի սկզբնական փուլում, բայց հիմա «Կոնգրես» ծխելը վատ տոնի ու անճաշակության նշան է, ինչպես որ նույն 90-ականներին հայտնված ռուսական «Լասկովի մայ» կամ Զեյնաբ Խանլարովա լսելը մեր օրերում։ Բացի այդ, ծխախոտը մնում է ծխախոտ, և այն միշտ էլ վնասակար է առողջությանը, եթե նույնիսկ բարձրորակ լինի կամ ունենա «Կոնգրես» ամպագոռգոռ անվանումը։ Սրանք հաշվի առնելով եմ ասում, որ պասկերն անվնաս արարածներ են ու նրանց միայն կարեկցել է պետք։
Եվ ուրեմն հաջողություն մաղթենք պասկերին և ցանկանանք հավերժ խոհեմություն և «պետական շահի» բարձր գիտակցություն՝ էջմիածնական միաբանների արժանի հետևորդները լինելու գործում։
Կարեն Հակոբջանյան