2018-ի մարտին Թուրքիայում ԻՊ-ի հետ «կապ ունենալու մեղադրանքով» 245 մարդ է ձերբակալվել
2018-ի մարտ ամսվա ընթացքում Թուրքիայի ուժային կառույցները ձերբակալել են 245 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու կամ այդ կառույցի հետ կապ ունենալու համար: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ձերբակալվածներից 51-ն արդեն իսկ ենթարկվել են մի քանի տարվա ազատազրկման, մյուսների դատական գործընթացները դեռևս շարունակվում են: Ձերբակալվածների մի մասը այլ երկրների քաղաքացիներ են: Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածների շարքում կան նաև «Իսլամական պետության» ղեկավար կադրեր:
Նշենք, որ Թուրքիան տարբեր ահաբեկչական խմբավորումների և մասնավորապես ԻՊ-ի համար Սիրիա և Իրաք հասնելու կամ այնտեղից դուրս գալու հիմնական տարանցիկ ուղիներից մեկն է:
Ըստ բրիտանական The Economist հանդեսի՝ «Իսլամական պետության» զինյալները Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո այդ երկրներից դուրս են բերել շուրջ 400 միլիոն ամերիկյան դոլար: Զինյալների գումարների մի մասը տարբեր միջոցներով հայտնվել է Թուրքիայում, որտեղ էլ դրանք օգտագործվում են կազմակերպության «քնած բջիջները» պահելու համար:
Ավեի վաղ էլ թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:
Նմանատիպ տեղեկություններ էր 2017-ի հոկտեմբերին տարածել նաև սիրիական մերձընդդիմադիր, Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունը: Ըստ դրա՝ «Իսլամական պետության» տասնյակ դաշտային հրամանատարներ հազարավոր դոլարներ են վճարում Թուրքիայի տարածք անցնելու համար:

Աղբյուրը՝ razm.info