Ադրբեջանում անհետացել է «Ժողովրդական ճակատ»-ի ակտիվիստը
Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն ահազանգում է իր ակտիվիստներից մեկի՝ Ֆաթիմա Մովլանլիի անհետացման մասին: «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակտիվիստն անհետացել է մարտի 31-ին ընդդիմության հանրահավաքից հետո:
Մովլանլին, ըստ «Թուրան»-ի, մինչ հանրահավաքը կանչվել էր ոստիկանություն՝ Բաքվի տարբեր մասերում քաղաքական բովանդակությամբ պաստառներ փակցնելու համար: Ավելի վաղ «Թուրան»-ի հետ զրույցում նա պատմել էր, որ ոստիկանությունում հինգ ժամ «դաստիարակչական զրույց» են վարել իր հետ՝ համոզելով դադարեցնել ընդդիմության հետ համագործակցությունը և միանալ նախագահ Իլհամ Ալիևի համախոհներին:

Աղբյուրը՝ Ազատություն