ԱՄՆ դեսպան. «Նախագահների ուղերձները հույս են տալիս, որ արձանագրությունները կվավերացվեն»
«Էրեբունի» բիզնես կենտրոնում «Հայ-թուրքական հասրաբերություններ և միջսահմանային ռեգիոնալիզմ» խորագրով քննարկման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ասելէ, որ չնայած քաղաքական խնդիրներին Հայաստանի և Թուրքիայի գործարարները պատրաստ են համագործակցել միմյանց հետ։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և «TEPAV»-ի գործադիր տնօրեն պրոֆեսոր Գյուվեն Սաքին։
Մարի Յովանովիչն ասել է, որ Հայաստանի համար հարաբերությունների կարգավորումը միանշանակ դրական է տնտեսական շրջափակումից դուրս գալու համար, այնինչ փակ սահմանները զարգացմանը չեն նպաստում։
Նա նշել է նաև, որ հայաստանում Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու հետաքրքրություն կա։
Մարի Յովանովիչը հավելել է նաև, որ ԱՄՆ-ն ամեն կերպ աջակցում և խրախուսում է հարաբերությունների կարգավորման գործընթացը։
-Այս ընթացքում լուրջ քայլեր են արվել և շաբաթվա նախագահների ուղերձները հույս են տալիս, որ արձանագրությունները կավավերացվեն,- ասել է նա։

7or.am