Աշխարհ

03.04.2018 08:49


Վերլուծաբան. «30-50 հազար ջիհադականներ Սիրիայից կարող են ներթափանցել Թուրքիա»

Վերլուծաբան. «30-50 հազար ջիհադականներ Սիրիայից կարող են ներթափանցել Թուրքիա»

Իրաքում և Սիրիայում բնակչությունն աստիճանաբար փորձում է վերադառնալ խաղաղ կյանքի: Որոշ հատվածներում, սակայն, ռազմական բախումներն ու գործողությունները դեռևս չեն դադարել: Սիրիայի Արևելյան Ղութան դրա վառ օրինակն է:

Իրաքում և Սիրիայում Դաեշ խմբավորումը կորցրել է վերահսկողությունը գրեթե բոլոր տարածքներում: Վերջերս այս հարցին անդրադարձել էր նախագահ Թրամփը:

«Ի դեպ, մենք ջախջախեցինք Դաեշ-ը և շատ շուտով կհեռանանք Սիրիայից: Այժմ դրանով թող այլ մարդիկ զբաղվեն»,-ասել է նախագահ Թրամփը:

Այս հայտարարությունը որոշ առումներով անսպասելի էր՝ ներառյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության համար:

«Արձագանք չունեմ այդ մասին: Դիմեք Սպիտակ տուն»,-ասել է պետքարտուղարության մամլո խոսնակ Հեյվերթ Նոյերթը:

Փորձագիտական շրջանակներն իրենց հերթին ընդգծում են, որ Դաեշ-ի դեմ հաղթանակը կարևոր ձեռքբերում է, սակայն ինչպիսի դեր կստանձնի Վաշինգտոնը Սիրիայում և ընդհանուր Մերձավոր Արևելքում, դեռևս պարզ չէ:

«Քանի դեռ այնտեղի իշխանությունը թույլ է, անարդյունավետ, անօրինական որոշ առումով, այն մշտապես կհանդիսանա տարբեր խմբավորումների համար լավ հարթակ այստեղ հիմնավորվելու ու հարձակումներ կազմակերպելու համար: Մեր հաշվարկներով՝ Սիրիայում այսօր շարունակում են գործել 30-50 հազար ջիհադականներ, ովքեր հեշտությամբ կարող են ներթափանցել Թուրքիա»,-նշում է վերլուծաբան Սեթ Ջոնսը Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնից:

Այս պահին ԱՄՆ-ը շարունակում է իր գործողությունները տարածաշրջանում: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի առաքելությունը Դաեշ-ի ոչնչացման հարցում որևէ փոփոխության չի ենթարկվել:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը