Քաղաքական

02.04.2018 22:51


ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները վարժանքներ են անում «Ալագյազում»

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները վարժանքներ են անում «Ալագյազում»

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումների շրջանակներում վարժանքներ են անում «Ալագյազ» զորավարաժարանում։

Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 1000 զինծառայող, շուրջ 300 միավոր զինտեխնիկա։ Այս մասին ապրիլի 2-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Մեկ շաբաթվա ընթացքում զինծառայողները խաղարկելու են պայմանական հակառակորդի կենդանի ուժը և միջոցները ոչնչացնելու գործողություններ։ Զինծառայողների գործողությունների հետևելու են անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Վարժանքների ընթացքում զինծառայողները պետք է խաղարկեն հրաձգային զենքերով, նռնականետներով, հետևակի մարտական մեքենաներով, տանկերով, հրետանային և զենիթահրթիռային համակարգերով մարտական կրակի գործողություններ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը