Ադրբեջանցի ընդդիմադիրն ահազանգում է որդուն սպառնացող վտանգի մասին
Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժը հանդիսացող «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» արտաքին հարցերով պատասխանատու նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով հայտնել է, որ իր 13-ամյա որդուն վտանգ է սպառնում: Այս մասին, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Հաջըբեյլին հայտնել է, որ երկրի իշխանությունների կողմից իր որդուն սպառնացող վտանգի մասին իրեն ապրիլի 1-ին հայտնել է Ադրբեջանի իրավապահ մարմիններում աշխատող մի անձ, ով չի մանրամասնել, թե ինչ վտանգի մասին է խոսքը:
«Ես երբեք իմ դեմ ուղղված սպառնալիքներին կարևորություն չեմ տվել: Այս անգամ նույնպես կարևորություն չէի տա, եթե չլիներ 2013 թ. դեպքը: 2013թ. փետրվարին նույն աղբյուրն ինձ ասաց, որ տղայիս կարող եմ կորցնել: Ես այդ անգամ լուրջ չվերաբերվեցի և արդյունքում երեխաս դարձավ իմ քաղաքական գործունեության զոհը և ծանր հոգեբանական խնդիրներ ունեցավ սպառնալիքների հետևանքով: Այդ ամենից հետո երեխաս 2 տարի հոգեբանական բուժում ստացավ: Հիմա բաց կերպով հայտարարում եմ, որ եթե երեխայիս դեմ որևէ քայլ արվի, կլինի ֆիզիկական, հոգեբանական հարձակում, դժբախտ պատահար կամ որևէ այլ բան, դա կլինի արված իշխանությունների կողմից»,-նշել է Հաջիբեյլին:
Meydan.tv-ի հետ զրույցում նախկին պատգամավորը նշել է, որ այս հարցով դեռևս չի դիմել իրավապահ մարմիններին:
Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի են ունենալու նախագահական արտահերթ ընտրություններ: Ադրբեջանում իշխող ալիևյան կլանն ամեն կերպ փորձում է ընտրություններում հաղթել որքան հնարավոր է բարձր ձայներով, և այդ նպատակով, ինչպես նախկինում կիրառում է ընդդիմությանը ճնշելու ցանկացած միջոց:
Ադրբեջանական ընդդիմադիր ուժերի առաջին համատեղ նախընտրական հանրահավաքը տեղի է ունեցել 2018թ. մարտի 10-ին, երկրորդը՝ մարտի 31-ին:
2013 թվականին ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ:
Ադրբեջանում ընդդիմադիրներին ճնշելու համար լայնորեն օգտագործվում են անհիմն ձերբակալությունները, հարազատներին վնասելու սպառնալիքները, անձնական կյանքին վերաբերվող գաղտնի ինֆորմացիան հրապարակելու սպառնալիքները:

Աղբյուրը՝ Artsakhpress.am