Լավրով. Սկրիպալների թունավորումը կարող էր բխել Մեծ Բրիտանիայի շահերից
«Չի բացառվում, որ Ռուսաստանի ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորումը բխում էր Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների և իշխանությունների շահերից, որոնք Brexit-ի հետ կապված հայտնվել են բավական ծանր կացության մեջ»,-հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Սկրիպալների թունավորման հետ Ռուսաստանը որևէ առնչություն չունի: Մենք ճշմարտության բացահայտման ամենաշահագրգիռ կողմն ենք»,- «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նշել է Լավրովը այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
66-ամյա Սերգել Սկրիպալին ու նրա դստերը՝ 33-ամյա Յուլիային մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել են բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց:
Ըստ բրիտանացի քննիչների՝ Սկրիպալներին թունավորել են նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում:
Թեև Ռուսաստանը կտրականապես հերքում է նախկին լրտեսին ու նրա դստերը թունավորելու մեղադրանքները, Մեծ Բրիտանիան, ապա նաև՝ ԱՄՆ-ը և արևմտյան երկու տասնյակից ավելի այլ պետություններ ռուսաստանցի հարյուրավոր դիվանագետների արտաքսեցին, ինչին պաշտոնական Մոսկվան հակադարձեց նույնպիսի քայլով:

Աղբյուրը՝ Ազատություն