Աշխարհ

02.04.2018 15:55


Հնդիկ գուրուն ներել է աղջկան, ով բռնաբարության փորձի ժամանակ կտրել է իր առնանդամը

Հնդիկ գուրուն ներել է աղջկան, ով բռնաբարության փորձի ժամանակ կտրել է իր առնանդամը

Հնդիկ գուրու Սվամի Գանգեշանանդան մամուլի ասուլիս է անցկացրել, որի ժամանակ հայտնել է, որ ներում է աղջկան, ով վնասել է իր սեռական օրգանները՝ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու ժամանակ:

Mirror-ը հաղորդում է, որ ութ ամիս առաջ հոգևոր դաստիարակը փորձել է բռնաբարել Կերալի 23-ամյա բնակչուհուն, սակայն նա թույլ չի տվել, որ իրեն նեղացնեն և գուրուի սեռական օրգաններին լուրջ վնաս է պատճառել: Չնայած 4 սմ խորության կտրվածքին, տղամարդը հիվանդանոց է դիմել միջադեպից միայն չորսուկես ամիս անց:

Հիվանդանոցում Սվամի Գանգեշանանդան ստիպված է եղել բժիշկներին բացատրել այդպիսի անսովոր վնասվածքի առաջացման հանգամանքները և անմիջապես ընկել է ոստիկանության տեսադաշտը: Այժմ գուրուին մեղադրում են բռնաբարության փորձի համար, սակայն նա պնդում է, որ ամեն ինչ այլ կերպ է եղել և որ ինքը ուզում էր ավելի շուտ սկսել բուժումը:

«Եթե ես մեղավոր եմ, թող դա ապացուցվի դատարանի ու Աստծո առաջ: Ես պատրաստ եմ պատիժն ընդունել, եթե ինձ մեղավոր ճանաչեն: Ես բողոք չունեմ ոչ ոքի դեմ, և ես ներում եմ նրանց, ովքեր հարձակվել են ինձ վրա»,-ասել է Սվամի Գանգեշանանդան:

Նշվում է, որ բժիշկները կարողացել են օգնել տղամարդուն՝ այժմ նրա սեռական օրգանների աշխատունակությունը լրիվ վերականգնվել է: Հենց այդ ուրախալի նորությունը հայտնելու համար էլ Սվամի Գանգեշանանդան մամուլի ասուլիս էր հրավիրել:

«Ես նորմալ տղամարդ եմ դարձել երրորդ սեռի մարդու ութ ամսվա կյանքից հետո»,-ասել է գուրուն:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը