Մարտի 31-ին Twitter սոցիալական ցանցում հայտնված լուսանկարներու երևում է, որ Սիրիայի Աֆրին շրջանի Փել Ռիֆաթ քաղաքում տեղակայվել են սիրիական զինուժի զինծառայողներ, կան նաև ռուս զինծառայողներ:
Լուսանկարներից հետևում է, որ, չնայած թուրքական կողմի հայտարարություններին, ո՛չ Թուրքիայի զինուժը, ո՛չ էլ Անկարային հավատարիմ զինյալները Թել Ռիֆաթում վերահսկողություն չեն հաստատել:
Չի բացառվում, որ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ թուրքական կողմը Թել ռիֆաթ չի մտնում, իսկ քրդական ուժերը վերահսկողությունը հանձնում են Սիրիայի բանակին:
Հիշեցնենք, որ դեռս մարտի 28-ին, դատելով այն ժամանակ տարածված տեղեկություններից, հայտնել էինք, որ թուրքական զինուժը Թել Ռիֆաթ չի մտել: այս պահին Թուրքիան վերահսկում է Աֆրին շրջանի հիմնական մասը, այդ թվում՝ կենտրոն Աֆրին քաղաքը: Թուրքական կողմը նաև վերահսկողություն է հաստատել նաև կրթական համակարգի վրա:
Թել Ռիֆաթը Սիրիայի զինուժի վերահսկողության տակ է

Աղբյուրը՝ razm.info