Շուրջ 100 զինյալ դուրս է բերվել Սիրիայի Արևելյան Ղուտա արվարձանից
Ապրիլի 1-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին կից Արևելյան Ղուտա արվարձանի Դումա քաղաքից դուրս է եկել ահաբեկչական խմբավորումների 112 զինյալ: Նրանց հետ միասին հեռացել են նաև իրենց ընտանիքները. ընդհանուր շուրջ 1100 մարդ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Աղբյուրում նշվում է, որ 24 ավտոբուսներով Սիրիայի Իդլիբ նահանգ է ուղարկվել 1146 մարդ, որից 112 զինյալ, 1034-ն էլ զինյալների ընտանիքների անդամները: Նրանց տեղափոխումը հսկել են Սիրիայի ոստիկանական ուժերը և Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի սպաները:
Ըստ աղբյուրի՝ Արևելյան Ղուտայից մինչև այժմ տարբեր մարդասիրական միջանցքներով դուրս է բերվել շուրջ 150 հազար մարդ:
Ավելի վաղ՝ մարտի 28-ին, տեղեկություններ էին տարածվել, որ Սիրիայի բանակը նոր գործողություն է սկսելու Դումա քաղաքում Ջաիշ ալ-Իսլամ խմբավորման զինյալների դեմ, որոնք, ըստ սիրիական աղբյուրների՝ հրաժարվել են դուրս գալ քաղաքից:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին, զինյալների առաջին խմբերը՝ շուրջ 1500 զինյալ, Սիրիայի կառավարության հետ ձեռք բերած պայմանավորվածության շրջանակներում դուրս են եկել Դամասկոսի արվարձան Արևելյան Ղուտայից:
Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Սիրիայում նվազագույնը 30 օր ժամկետով հումանիտար հրադադար հաստատելու բանաձև էր ընդունել: Հրադադար պետք է հաստատվեր նաև Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Արևելյան Ղուտայում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են հասել օրվա ընթացքում մի քանի ժամով հումանիտար հրադադար հաստատելու շուրջ միայն, սակայն ռազմական գործողությունները և բախումները չեն դադարեցվել:
Արևելյան Ղուտայի մի մասը վերահսկում են տարբեր զինյալ խմբավորումներ: 2018 թ. փետրվարի սկզբից Սիրիայի կառավարությունն արվարձանն ազատագրելուն ուղղված լայնամաշտպաբ ռազմագործողություն է սկսել:

Աղբյուրը՝ razm.info