Վրաստանի գրավատներում ավելի քան 600 հազար քաղաքացի պարտք ունի
Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության վերջին տվյալների համաձայն՝ երկրի 609 հազար քաղաքացի գրավատներում պարտք ունի։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2017-ին գրավատների տրամադրած վարկերի ծավալը կազմել է 405,8 մլն լարի( մոտ 168 հազ դոլար): Վարկերի 96,4%-ը բաժին է ընկնում ֆիզիկական անձանց, 3,6%-ը՝ իրավաբանական:
Քաղաքացիների 64,7%-ը վարկ է վերցրել ազգային արժույթով, 35,3%-ը` այլ արժույթով: Նշվում է նաև, որ 2017-ի վերջին Վրաստանում գործունեություն է իրականացրել 875 գրավատուն:
Գրավատների մեծ մասը գտնվում է Թբիլիսիում` 55.7%, Իմերեթիում` 12.1%, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 9,9%, Աջարիայում` 9.7%, մյուս շրջաններում` 12,6%:

Աղբյուրը՝ aliq.ge