Քաղաքական

02.04.2018 12:50


Մովսես Հակոբյան․ «Հայրենիքը Հանրապետական կուսակցությանը չէ»

Մովսես Հակոբյան․ «Հայրենիքը Հանրապետական կուսակցությանը չէ»

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշել է, որ հակառակորդը 2 տարի առաջվա նման ռազմական գործողություն այլևս չի կարող իրականացնել, քանի որ հայոց բանակը պատրաստ է:

Հարցին, թե ե՞րբ են պատրաստվում հետ բերել Լելե Թեբեն՝ նա պատասխանել է. «Երբ դրա վերաբերյալ անհրաժեշտ որոշում կայացվի»: Նաև ավելացրել է, որ այն ռազմավարական նշանակության տարածք չի համարում

Իսկ դիտարկմանը, որ Հանրապետական կուսակցության անդամները կորցրած տարածքները ռազմավարական նշանակության չեն համարում, և արդյոք դրանո՞վ է պայմանավորված, որ դրանք հետ բերելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, Մ․Հակոբյանն արձագանքել է. «Հայրենիքը Հանրապետական կուսակցությանը չէ, և հայ ժողովուրդն է որոշելու»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը