Էրդողան. «Նեթանյահուն ահաբեկիչ է, իսկ Իսրայելը` ահաբեկչական պետություն»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ կիրակի օրը Ադանայում կայացած համաժողովի ժամանակ խստորեն քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Թուրքիայի նախագահն այսպիսով արձագանքել է Գազայում մարտի 30-ին տեղի ունեցած բախումներին, որոնց ընթացքում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով 17 պաղեստինցիներ են զոհվել:
«Նեթանյահուն մեզ քննադատում է Աֆրինում իրականացրած գործողությունների համար: Բայց մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ: Իսրայելը, հակառակը, ինքն է ահաբեկիչ պետություն հանդիսանում»,-հայտարարել է Էրդողանը՝ Իսրայելի վարչապետին «ահաբեկիչ» անվանելով:
«Պատմությունը կարձանագրի այն բոլոր հալածանքները, որոնց ենթարկվում են պաղեստինցիները ձեր իշխանության օրոք»,-դիմելով Նեթանյահուին՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Աղբյուրը՝ Ազատություն