Թուրքիայի նախագահն ու ԶՈւ հրամանատարությունն այցելել են թուրք-սիրիական սահման
Ապրիլի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել է երկրի հարավային՝ անմիջապես Սիրիային սահմանակից Հաթայ նահանգ: Էրդողանը եղել է թուրք-սիրիական սահմանին տեղակայված ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Միևնույն ժամանակ, Հաթայ նահանգի ստորաբաժանումներում, զորամասերում ստուգայցեր է կատարել Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը: Նրան ուղեկցել են նաև ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Գյուլերը, ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչյուքաքյուզը և 2-րդ բանակի հրամանատար Իսմայիլ Մեթին Թեմելը: Հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Մարտի 31-ին ԶՈւ հրամանատարությունը եղել է նաև Թուրքիայի Էլազիգ, Թունջելի և Մալաթիա նահանգի ստորաբաժանումներում:
Նշենք, որ Թուրքիայի զինուժը շարունակում է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ գործողությունները Աֆրին շրջանում: Մարտի 18-ին թուրքական կողմը գրավել է Աֆրին քաղաքի կենտրոնը: Տեղեկություններ կան նաև, որ Թուրքիայի բանակը և նրանց աջակցող զինյալները մտել են Թել Ռիֆաթ, սակայն սա դեռևս հաստատված տեղեկություն չէ:
Թուրքիայի ուժայինները միևնույն ժամանակ շարունակում են ռազմական գործողությունները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ երկրի արևելքում և հարավ-արևելքում: Թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից:

Աղբյուրը՝ razm.info