Աշխարհ

02.04.2018 09:07


Ադրբեջանը քրեական գործ է հարուցել հայաստանյան հանքարդյունաբերական ընկերությունների դեմ

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել հայաստանյան հանքարդյունաբերական ընկերությունների դեմ

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը մարտի 31-ին քրեական գործ է հարուցել հայաստանյան մի շարք ընկերությունների դեմ` Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում գտնվող ոսկու և մի շարք այլ թանկարժեք մետաղներ պարունակող հանքերը անօրինականորեն շահագործելու մեղադրանքով:

«Թուրան» գործակալության տեղեկություններով ադրբեջանական դատախազության հետաքննության թիրախում են հայտնվել Vallex Group, Base Metal, ACP և մի շարք այլ ընկերությունները, ինչպես նաև մի շարք ֆիզիկական անձիք:

«Քրեական գործը հարուցվել է երկու հոդվածներով`անօրինական ձեռնարկատիրական գործունեության ծավալում և Ադրբեջանի սահմանի անօրինական հատում»,-հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը