Լրահոս

12.02.2010 11:11


Սբ. Վարդանանց տոնի առթիվ՝ Ախալքալաքից ուխտագնացություն դեպի Ախալցխայի Սբ. Նշան (Սբ. Վարդանանց) եկեղեցի

Սբ. Վարդանանց տոնի առթիվ՝ Ախալքալաքից ուխտագնացություն դեպի Ախալցխայի Սբ. Նշան (Սբ. Վարդանանց) եկեղեցի

2010թ. փետրվարի 11-ին Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդարանի նախաձեռնույթյամբ և Ախալքալաքի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի ուղեկցությամբ առաջնորդությամբ մի խումբ երիտասարդներ Ախալքալաքից ուխտագնացություն կատարեցին Ախալցխայի Սբ. Նշան (Սբ. Վարդանանց) եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեց Ախալցխայի շրջակա գյուղերի հոգևոր հովիվ, նորանշանակ Տ. Տիգրան քահանա Մխիթարյանն' Ախալցխայի հավատավոր ժողովրդի հետ միասին:

Սուրբ Վարդանանց զորավարների՝ Ավարայրի մեծ պատերազմում նահատակված 1036 վկաների հիշատակության տոնի առիթով Ախալցխայի Սբ. Նշան (Սբ. Վարդանանց) եկեղեցում Տ. Տաթև քահանա Մարուքյանն և Տ. Տիգրան քահանա Մխիթարյանը կատարեցին հիշատակման ժամերգություն, որը Սբ. Նշան եկեղեցում տեղի չեր ունեցել սովետական ամբողջատիրական շամանակաշրջանից ի վեր:

Սբ. Վարդանանց եկեղեցին կառուցվել է 1864թ. Ախալցխայի պատվավոր քաղաքացի բարերար' Վարդան Վարդանյանցի հովանավորությամբ:Այն կառուցված լինելով ,նշանե բլրի վրա, հետագայում ժողովրդի կողմից անվանվել է Սբ. Նշան: 1938թ. սովետական մարմինների որոշմամբ եկեղեցական ծիսակատարությունը Սբ. Նշանում արգելվել է, սակայն եկեղեցին շարունակել է գործել մինչեւ 1941թ.։ 1941-43թթ. եկեղեցին օգտագործվել է որպես ռազմական հանդերձանքի պահեստ, 1943-49-ին' որպես տարբեր ապրանքների պահեստ, իսկ 1949-ից մինչեւ 1970-ը' որպես աղի պահեստ: 1984թ. Եկեղեցին վերածվում է ժողովուրդների բարեկամության թանգարանի: 1990թ. ապրիլի 24-ին ախալցխահայությունը մաքրում է Սբ. Նշան եկեղեցին թանգարանական նմուշներից: Նույն ժամանակ տեղի վրացական իշխանությունների' այս հարցում անհանդուրժողական պահվածքի պատճառով քաղաքում իրավիճակը ծայրաստիճան լարվում է: Այժմ Սբ. Նշան եկեղեցին անգործուն վիճակում բաց է բոլոր այցելուների համար: Վրաց ուղղափար եկեղեցին այն ևս համարում է վիճելի:

Այս խորագրի վերջին նյութերը