Ջավախքի համը. կերակրատեսակներ Սուրբ Զատկի տոնական սեղանից (տեսանյութ)
Ապրիլի 1-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հիսոուս Քրիստոսի հարության՝ Սուրբ Զատկի տոնն է նշում։Jnews-ը իր ընթերցողին է ներկայացնում ջավախքցիների տոնական սեղանից անպակաս երկու կերակրատեսակ։
Պաստեղով ձվածեղ
Անհրաժեշտ է՝ պաստեղ՝ մրգալավաշ, ձու, աղ և կարագ։
Ձուն կոտրել մանր կտորների բաժանած պաստեղի՝ թթի մրգալավաշի վրա, աղ ցանել, հարել և միասին լցնել դաղվող յուղի կամ կարագի մեջ, տարածել տապակով մեկ: Եփել մարմանդ կրակի վրա՝ փակ կափարիչով թավայի մեջ։ Այնուհետև ձվաձեղը շրջել, կարմրացնել մյուս կողմը ևս ու մատուցել:
Բրնձով և չրեղենով փլավ
Անհրաժեշտ է՝ լավաշ, չրերի տեսականի, չամիչ, բրինձ, ձու, կարագ և յուղ։
Կաթսայի մեջ 2 ճաշի գդալ յուղ դնել և վրան լավաշ փռել։ Ձուն հարել, հարած ձվին ավելացնել բրնձի 1/3-ը։ Լավաշով կաթսան դնել մարմանդ կրակի վրա, լցնել նախ հարած ձվի մեջ խառնած բրինձը, հարթեցնել մակերեսը։ Այնուհետև ավելացնել բրնձի մյուս մասը։ Կտրատել չրեղենը և չամիչի հետ կարագով տապակել։ Ստացված զանգվածը լցնել բրնձով կաթսայի մեջ։ Կաթսայի կափարիչը փաթաթել սրբիչով և ծածկել։ Եփել մարմանդ կրակի վրա։
Սուրբ Զատկի տոնական սեղանի կարևոր խորհուրդը, իհարկե, ներկած ձուն է, սակայն կան ավանդական ուտեստներ, որոնք գեղեցկացնում, յուրահատուկ համ ու հոտ են հաղորդում։
Ջավախքի համը. կերակրատեսակներ Սուրբ Զատկի տոնական սեղանից (տեսանյութ)
Ապրիլի 1-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հիսոուս Քրիստոսի հարության՝ Սուրբ Զատկի տոնն է նշում։ Jnews-ը իր ընթերցողին է ներկայացնում ջավախքցիների տոնական սեղանից անպակաս երկու կերակրատեսակ։