Կեմերովոյի նահանգապետը հրաժարական է տվել՝ տեսաուղերձով բացատրելով իր քայլի պատճառը (տեսանյութ)
ՌԴ Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեևը «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո հայտարարել է ինքնակամ հրաժարականի մասին:
Տեսաուղերձում նա հրաժարականը գիտակից և միակ ճիշտ լուծումն է անվանել։ Նաև նշել է իր հրաժարականի պատճառի մասին:
«Նահանգապետի պաշտոնում նման ծանր բեռով չի կարելի, ուղղակի չի կարելի»,-ընդգծել է Տուլեևը։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին Կեմերվոյում ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցները պահանջում էին մանրամասն հետաքննել «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառները: Ցուցարարները նաև պահանջում էին Կեմերովոյի նահագապետ Աման Տուլեևի և փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլևի հրաժարականը:
73-ամյա Տուլեևը նահանգապետ է 1997թ. ի վեր: Այս պաշտոնում նա վերընտրվել է 4 անգամ: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2020թ.:

7or.am