Թուրքիայում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները
Այսօր՝ մարտի 31-ին, Թուրքիայի Գիրեսուն քաղաքում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների 6-րդ համատեղ հանդիպումը:
Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարություններն առայժմ հանդիպումից մանրամասներ չեն հայտնել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ Նուրեթթին Ջանիքլին, Զաքիր Հասանովը և Լևան Իզորիանքննարկել են երեք երկրների միջև ռազմական համագործակցության հեռանկարները, աշխարհում և տարածաշրջանում ընթացող գործընթացները, տարածաշրջանում խաղաղության, կայունության ապահովումը, այլ հարցեր:
Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունն էլ իր հերթին ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպման արդյունքում սպասվում է պաշտպանական բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրում:
Մինչև եռակողմ հանդիպումը Թուրքիայի պաշտպանության նախարարն առանձին ընդունել էր Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներին: Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպումից մի քանի օր առաջ էր մեկնել Թուրքիա: Զաքիր Հասանովը նաև հանդիպել էր Թուրքիայի նախագահին, այցելել ռազմական ակադեմիա, ինչպես նաև անօդաչուներ արտադրող «Բայքար» ընկերություն, նկարվել «Բայրաքթար» հարվածային անօդաչուի կողքին:
Թուրքիայում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները
Այսօր՝ մարտի 31-ին, Թուրքիայի Գիրեսուն քաղաքում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների 6-րդ համատեղ հանդիպումը:
Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարություններն առայժմ հանդիպումից մանրամասներ չեն հայտնել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ Նուրեթթին Ջանիքլին, Զաքիր Հասանովը և Լևան Իզորիան քննարկել են երեք երկրների միջև ռազմական համագործակցության հեռանկարները, աշխարհում և տարածաշրջանում ընթացող գործընթացները, տարածաշրջանում խաղաղության, կայունության ապահովումը, այլ հարցեր:
Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունն էլ իր հերթին ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպման արդյունքում սպասվում է պաշտպանական բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրում:
Մինչև եռակողմ հանդիպումը Թուրքիայի պաշտպանության նախարարն առանձին ընդունել էր Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներին: Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպումից մի քանի օր առաջ էր մեկնել Թուրքիա: Զաքիր Հասանովը նաև հանդիպել էր Թուրքիայի նախագահին, այցելել ռազմական ակադեմիա, ինչպես նաև անօդաչուներ արտադրող «Բայքար» ընկերություն, նկարվել «Բայրաքթար» հարվածային անօդաչուի կողքին:
Աղբյուրը՝ razm.info