Լրահոս

12.02.2010 10:55


ՀՌԱԿ փոխատենապետ. «Սերժ Սարգսյանը չի կարող Ղարաբաղի հետ կապված կոշտ մեկնաբանություններ չանել»

ՀՌԱԿ փոխատենապետ. «Սերժ Սարգսյանը չի կարող Ղարաբաղի հետ կապված կոշտ մեկնաբանություններ չանել»

Մեկնաբանելով Լոնդոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը՝ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության փոխատենապետ Էդվարդ Անտինյանը «7օր»-ին ասել է.

-Սերժ Սարգսյանը չի կարող Ղարաբաղի հետ կապված կոշտ մեկնաբանություններ չանել, որովհետև երբեք դեռ չի փարատվել այն կարծիքը, թե հայ-թուրքական հարաբերություններն ուղղակիորեն առնչվում են նաև ղարաբաղյան հարցի կարգավորման հետ։

Է. Անտինյանը նշել է, որ այդ անհանգստությունն ունեն թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանից դուրս, քանի որ Թուրքիան այս երկու խնդիրները մշտապես կապում է իրար հետ.

-Սերժ Սարգսյանը պետք է փորձի դրանք տարանջատել, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին որևէ մեկը նրան չմեղադրի ղարաբաղյան խնդրում զիջումների գնալու հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը