Լրահոս

12.02.2010 10:52


Տիգրան Խզմալյան. «Էկոլոգիան այլ թեմաներին չի զիջում իր արդիականությամբ»

Այսօր «Սարդարապատ»  շարժման նախաձեռնող խումբը կլոր սեղան է կազմակերպում «Հայաստանի էկոլոգիական առաջնահերթ հիմնախնդիրները» թեմայով, որտեղ զեկուցելու  է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։

«7օր»-ի հարցին, թե այս պահին կարծեք թե ավելի արդիական թեմաներ կան, ինչո՞վ է պայմանավորված թեմայի ընտրությունը, նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը պատասխանել է.

-Դժվարանում եմ համաձայնել, որ կան ավելի կամ պակաս արդիական թեմաներ։ Համենայնդեպս, էկոլոգիան այլ թեմաներին չի զիջում իր արդիականությամբ։ Ի վերջո, խոսքն այն օդի մասին է, որը մենք շնչում ենք։ Մեզ սովորեցնում են ապրել առանց ազատության, առանց մարդու իրավունքների։ Ինչ վերաբերում է թեմայի ընտրությանը, բանն այն է, որ մենք գիտակցաբար կլոր սեղանները նվիրում ենք մեր հասարակությանը հուզող և առկա գրեթե բոլոր հարցերին։ Այստեղ կա դիվանագիտություն, գաղափարախոսություն, քաղաքականություն, գյուղատնտեսություն, կրթություն, բանակ, որովհետև մենք բավական լուրջ ենք մոտենում մեր առաքելությունը , և հետաքրքիր է լսել հասարակության բոլոր շերտերին, որպեսզի զարգացումներն արվեն մասնագետների առավելագույն մասնակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը