Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքային պայքարի թեմայով
Այս օրերին ինձ հետ կապվում են բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նրանց հետաքրքրող հարցը հետևյալն է. «Արդյոք «Համախմբում» կուսակցությունը միանալո՞ւ է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքային պայքարին»: Որպես կուսակցության վարչության անդամ և մամլո խոսնակ տեղեկացնում եմ, որ «Համախմբում» կուսակցությունում այդ հարցը դեռ չի քննարկվել և, հետևաբար, միանալ-չմիանալու որոշման մասին առայժմ խոսք չի կարող լինել: Ինչ վերաբերում է հարցի շուրջ «Համախմբում» կուսակցության առանձին անդամների՝ մամուլում ներկայացված տեսակետներին, ապա դրանք նրանց անձնական մոտեցումն են և չեն կարող ընկալվել որպես կուսակցության պաշտոնական տեսակետ:
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքային պայքարի թեմայով
Այս օրերին ինձ հետ կապվում են բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նրանց հետաքրքրող հարցը հետևյալն է. «Արդյոք «Համախմբում» կուսակցությունը միանալո՞ւ է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքային պայքարին»:
Որպես կուսակցության վարչության անդամ և մամլո խոսնակ տեղեկացնում եմ, որ «Համախմբում» կուսակցությունում այդ հարցը դեռ չի քննարկվել և, հետևաբար, միանալ-չմիանալու որոշման մասին առայժմ խոսք չի կարող լինել:
Ինչ վերաբերում է հարցի շուրջ «Համախմբում» կուսակցության առանձին անդամների՝ մամուլում ներկայացված տեսակետներին, ապա դրանք նրանց անձնական մոտեցումն են և չեն կարող ընկալվել որպես կուսակցության պաշտոնական տեսակետ:
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից