Աշխարհ

30.03.2018 20:53


Աֆրինի խաղաղ բնակչության զոհերի մասին քրդական կողմի տվյալները

Աֆրինի խաղաղ բնակչության զոհերի մասին քրդական կողմի տվյալները

Քրդական մի շարք կառույցներ հանդիսացող «Աֆրին շրջանի առողջապահական» խորհուրդը, «Ռոժավայի մարդու իրավունքների պաշտպանության» միությունը հերքել են Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղի այն հայտարարությունը, թե «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի ընթացքում Աֆրինի խաղաղ բնակչությունից զոհեր չեն եղել:

Բոզդաղը բառացիորեն ասել էր. «Աֆրինի բնակիչներից գեթ մեկի քթից արյուն չի եկել»։

Ըստ վերոնշյալ քրդական կառույցների տվյալների՝ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության առաջին օրվանից (2018թ. հունվարի 20) մինչև մարտի 16-ը Թուրքիայի զինուժի գործողությունների հետևանքով Աֆրինում սպանվել է 232 խաղաղ բնակիչ, որից 35-ը` երեխաներ, 29-ը՝ կանայք։

Նշվում է, որ առայժմ հաշվարկված չէ, թե որքան խաղաղ բնակիչ է սպանվել Աֆրին քաղաքը գրավելուց հետո, որը տեղի է ունեցել մարտի 18-ին։ Ենթադրվում է, որ սպանվածների թիվը կաճի։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը