Աշխարհ

30.03.2018 14:41


Ուկրաինայում՝ ռեստորանի բակում, Ադրբեջանի քաղաքացի է սպանվել

Ուկրաինայում՝ ռեստորանի բակում, Ադրբեջանի քաղաքացի է սպանվել

Ուկրաինայի Խարկովի մարզի ռեստորաններից մեկի բակում մարտի 29-ին Ադրբեջանի քաղաքացի է սպանվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

«Խարկովի ռեստորաններից մեկում մի խումբ անձինք իրենց ժամանցն անցկացնելուց հետո դուրս են եկել ռեստորանի բակ: Նրանց մոտեցել են մի խումբ անհայտ անձինք և կրակ բացել: Կրակոցների հետևանքով սպանվել է Ադրբեջանի մեկ քաղաքացի, վիրավորվել` մեկ վրացի»,-նշվում է Ուկրաինայի ազգային ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հանցագործները որոնվում են:

Այս խորագրի վերջին նյութերը