Վերջին շրջանում ՀՀԿ-ականները ստուգարքի պես մի բան են հանձնում: Սրանք պետք է հիմնավորեն, թե ինչու է Սերժ Սարգսյանը հետ կանգնում իր խոսքից, ինչու է նա դառնալու վարչապետ, ինչու է անփոխարինելի, ինչու է ...
Ամեն մեկն իր դաստիարակության, մտածողության, կրթության, բարոյականության (կամ դրա բացակայության) սահմաններում է գովերգում Սերժ Սարգսյանին:
Գովերգելու հերթը օրերս հասել էր նաև շուլուխչի-պատգամավոր ու համատեղությամբ Սերժ Սարգսյանի «ֆան-կլուբի» անդամԳալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին:
Երբ լրագրողները հետաքրքրվել են, թե կարո՞ղ է արդյոք նա նշել թեկուզ մեկ ձեռքբերում, որն ունեցել ենք Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, Ա. Սահակյանը պատասխանել է՝ «Սերժ Սարգսյանի մեծագույն ձեռքբերումը մեր սահմանների անառիկությունն է»:
Նկատենք, որ սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «Դու էդ բանը պետք է չասեիր» ձևակերպումը:
Արման Սահակյանի պատասխանը կարելի է սադրիչ համարել: Նաև՝ թունդ ընդդիմադիր:
Առաջին հայացքից նա գովում է ՀՀԿ ղեկավարին, բայց իրականում «պաս» է տալիս, որպեսզի լրագրողներն ու հանրությունն անմիջապես հիշեն, որ ինչ-ինչ, բայց սահմանների անառիկության մասին խոսելու տեղ չկա, քանզի Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ենք տարածքային կորուստներ ունեցել: Այսինքն՝ սահմաններն անառիկ չեն եղել:
Թե ինչու է Արման Սահակյանը մատնանշում Սերժ Սարգսյանի խոցելի տեղերից գլխավորը, կարելի է միայն ենթադրել:
Արման Սահակյանը, թերևս, մինչև հիմա չի մոռացել, որ Սերժ Սարգսյանը չթողեց իրեն Աջափնյակի թաղապետ դառնալ՝ հայտարարելով, որ կուսակցությունը ոհմակ չէ և պարտադիր չէ, որ Աջափնյակի թաղապետը ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդին լինի:
Արմանը պահը բռնել է ու «մուռը» հանում է՝ մատնանշելով Սարգսյանի գլխավոր «ձեռքբերումը»:
Միգուցե դա նա արել է ակամայից: Այսպես ասած՝ չհասկանալով: Սակայն, դա էական չէ: Էականն այն է, որ սահմանները «կակռազ» անառիկ չեն եղել Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում և սա նրա ամենախոցելի կողմն է, որը ՀՀԿ-ն ուզում է որպես արժանիք ներկայացնել:
Գալուստ Սահակյանի որդին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի
Վերջին շրջանում ՀՀԿ-ականները ստուգարքի պես մի բան են հանձնում: Սրանք պետք է հիմնավորեն, թե ինչու է Սերժ Սարգսյանը հետ կանգնում իր խոսքից, ինչու է նա դառնալու վարչապետ, ինչու է անփոխարինելի, ինչու է ...
Ամեն մեկն իր դաստիարակության, մտածողության, կրթության, բարոյականության (կամ դրա բացակայության) սահմաններում է գովերգում Սերժ Սարգսյանին:
Գովերգելու հերթը օրերս հասել էր նաև շուլուխչի-պատգամավոր ու համատեղությամբ Սերժ Սարգսյանի «ֆան-կլուբի» անդամ Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին:

Հայկ Ուսունց