Ժիրինովսկին կանխատեսել է ուկրաինական հողերի միացումը Ռուսաստանին
«Rosbalt.ru»-ն գրում է, որ Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին արել է հերթական սադրիչ հայտարարությունը։ Նա հնարավոր է համարել հարավ-արևելյան Ուկրաինային միացումը Ռուսաստանին։ Որպես Ուկրաինայի «իդեալական» մայրաքաղաք ՌԴ Պետդումային փոխխոսնակը համարում է Լվով քաղաքը, իսկ «մնացածը», նա առաջարկում է, 8-րդ կամ 9-րդ ֆեդերալ մարզի կարգավիճակով, վերադարձնել Ռուսաստանին։ «Խնդրեմ ստեղծեք ուկրաինական պետություն արևմտյան տարածաշրջանում՝ Լվով, Իվանովո-Ֆրանկովսկ, Տերնոպոլ, Անդրկարպատյան շրջան»։ Ժիրինովսկու կանխատեսմամբ՝ ուկրաինական հողերի միացումը Ռուսաստանին տեղի կունենա 5 տարվա ընթացքում։ Ընդ որում, նա ընդգծել է, որ միացումը տեղի է ունենալու կամավոր՝ առանց որևէ ուժի կիրառման։