Լիսկայի ապտակը հանրային լեգիտիմություն ստացավ (տեսանյութ)
Տարիներ առաջ մի տհաճ միջադեպ էր տեղի ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Լիսկայի մասնակցությամբ: Նա ապտակել էր բիզնեսվումնՍիլվա Համբարձումյանին:
Ու թեև ապտակը երկու մասնավոր անձանց միջև առկա բիզնես-վեճի արդյունք էր և պետք է զուտ իրավական գնահատականի արժանանար, այդուհանդերձ այն նաև հանրային ու քաղաքական աստառ ստացավ, քանզի ապտակողը Սերժ Սարգսյանի կարկառուն թիմակիցներից էր և բարձրաստիճան պաշտոնյա:
Մեր հանրության ճնշող մեծամասնությունը դատապարտեց Լիսկայի գործողությունները, որը հայաստանյան բեսպրեդելի դրսևորումներից էր:
Լիսկան, բնականաբար, օրենքի ուժով չպատժվեց ապտակի համար (Լիսկան ու նրա ընտանիքի անդամները նույնիսկ իրենց տան բակում տեղի ունեցած սպանությունից հետո չպատժվեցին, էլ ուր մնաց, թե ապտակի համար Լիսկան պատժվեր):
Սիլվա Համբարձումյանը այդ դեպքից հետո սկսեց թունդ ընդդիմադիր ելույթներ ունենալ: Նա նույնիսկ փորձ արեց պատգամավորական թեկնածու դառնալ՝ ընդդեմ ՀՀԿ-ի:
Համբարձումյանը շատ լավ հասկանում էր, որ Լիսկան անպատիժ է գործում բացառապես Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և միայն քաղաքական ճանապարհով է հնարավոր հարց լուծել:
Տեղին է հիշելը, որ տիկին գործարարուհին այն օրերին քննադատում էր ոչ միայն Հայաստանի արդարադատության համակարգը, այլ նաև տնտեսական քաղաքականությունը, որի պատասխանատու էր համարում նույն Սերժ Սարգսյանին:
Անցան տարիներ: Սիլվա Համբարձումյանը հիմա դարձել է Սերժ Սարգսյանի մոլի երկրպագու: Բ26-ի քարոզչական առաջամարտիկ «1in.am»-ի էջերում նա գովեստի խոսքեր է հնչեցնում ՀՀԿ ղեկավարի հասցեին ու սպասում նրա վարչապետությանը:
Համբարձումյանը ամենակարող է համարում Սերժ Սարգսյանին և համոզմունք հայտնում, որ նա վարչապետ դառնալուց հետո ավելի շատ կհասցնի զբաղվել տնտեսությամբ ու ամեն ինչ լավ կլինի:
Ուշագրավն այն է, որ տիկին գործարարուհին բացասական գնահատական է տալիս Կարեն Կարապետյանին: Գործող վարչապետն, ըստ նրա, չի հասցրել խնդիրների մասին զեկուցել Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս զբաղված է եղել, և ահա այդ պատճառով էլ տնտեսությունը հայտնվել է վատ վիճակում: Ահա այսպես:
Ուշագրավ է նաև այն, որ Սերժ Սարգսյանը Լիսկայի թիկունքին է կանգնած ու դրանից օգտվելով է Լիսկան ազատորեն ապտակել Սիլվային, իսկ նույն այդ վերանշանակված Լիսկային մարզպետի աշխատանքից հեռացրել է վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց ահա Սիլվան ինքնամոռաց գովերգում է Սերժ Սարգսյանին ու վատ գնահատական տալիս Կարեն Կարապետյանին:
Սա այն դեպքն է, երբ իրավական առումով դատապարտելով Լիսկայի ապտակը՝ զուտ բարոյական տեսանկյունից գտնում ես, որ նա ճիշտ է արել:
Սիլվան, փաստորեն, մարդու այն տեսակն է, ում համար արժանապատվությունը հարաբերական հասկացություն է: Նա շատ լավ գիտի, որ Լիսկան համակարգի ձեռքում չագուչի ֆունկցիա է կատարում: Չագուչն այդ, ՀՀԿ գաղափարական թևի ներկայացուցիչ Մանվելի ձևակերպմամբ, գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում:
Սիլվան գիտի, որ չագուչն իր գլխին է եկել համակարգի պարագլխի ստեղծած խաղի կանոնների շրջանակներում, բայց քծնում է պարագլխին: Ընդ որում՝ քծնում է անբարո ձևով: Դրանից հետո Լիսկայի ապտակը հանրային լեգիտիմություն է ստանում:
Կարող ենք ենթադրել, որ բիզնեսի մեջ էլ է տիկինն իրեն պահում այնպես, ինչպես իրեն պահեց «1in.am»-ի հետ հարցազրույցում: Եվ ուրեմն, հասնո՛ւմ է ապտակը:
Լիսկայի ապտակը հանրային լեգիտիմություն ստացավ (տեսանյութ)
Տարիներ առաջ մի տհաճ միջադեպ էր տեղի ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Լիսկայի մասնակցությամբ: Նա ապտակել էր բիզնեսվումն Սիլվա Համբարձումյանին:

Պետրոս Ալեքսանյան