Աշխարհ

30.03.2018 08:15


Վրաստանում Ծաղկազարդի ճյուղ կտրելու համար տուգանք է սահմանվում

Վրաստանում Ծաղկազարդի ճյուղ կտրելու համար տուգանք է սահմանվում

Վրաստանի Շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությունը Վրաստանի պատրիարքարանի հետ սկսել է «Մի՛ կտրիր Ծաղկազարդի ճյուղը» խորագրով քարոզարշավը։

Interpressnews լրատվականի հետ զրույցում Շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացրել են, որ տոնի նախաշեմին խստացնում են Ծաղկազարդի ճյուղեր կտրելու համատարած երևույթը՝ պատասխանատվության ենթարկելով օրենքը խախտողներին։

Վերջիններս օրենքին չենթարկվելու համար կվճարեն տուգանք՝ 200-500 լարիի չափով, սակայն տուգանքի չափը կարող է որոշ դեպքերում (կախված բնությանը հասցված վնասի չափից) հասնել 1000 լարիի: Նախարարության փոխանցմամբ, ճյուղերի իրացումը թույլատրվում է մասնավոր տարածքներում:

Տեղեկացնենք Վրաց Ուղղափառ եկեղեցին Ծաղկազարդը՝ Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը, նշելու է ապրիլի 1-ին։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը