Աշխարհ

29.03.2018 20:30


Թուրքիայում կարգելվի չիպսերի, գազավորված ըմպելիքի և շոկոլադի գովազդը

Թուրքիայում կարգելվի չիպսերի, գազավորված ըմպելիքի և շոկոլադի գովազդը

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը (RTÜK) որոշում է կայացրել երկրում արգելել առողջության համար վնասակար սննդամթերքի գովազդը:

Խորհուրդն արգելվող ապրանքատեսակները ընտրել է՝ հիմնվելով Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից պատրաստված զեկույցի վրա:

Ըստ ԱՆ-ի դասակարգման, առողջության համար վնասակար համարվող ապրանքատեսակների մեջ տեղ են գտել շոկոլադները, թխվածքբլիթները, գազավորված և էներգետիկ ըմպելիքները, չիպսերը:

Խորհրդի հայտարարության համաձայն, որոշումը ուժի մեջ կմտնի 15 օրից, և վերոնշյալ սննդամթերքների գովազդը կարգելվի:

Նշվում է, որ նախկինում վնասակար սննդի գովազդն արգելված էր միայն մանկական հաղորդումների ընթացքում:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը