Աշխարհ

29.03.2018 19:59


Ադրբեջանի քաղաքացին Թբիլիսիում հարձակվել է 13-ամյա անչափահասի վրա

Ադրբեջանի քաղաքացին Թբիլիսիում հարձակվել է 13-ամյա անչափահասի վրա

Թբիլիսիի Վաժա Փշավելայի 7-րդ թաղամասի վերելակում Ադրբեջանի 22-ամյա քաղաքացին հարձակվել է 13-ամյա անչափահասի վրա, նրան ծեծի ենթարկել, փորձել է խեղդել՝ վնասելով նաև նրա աչքերը: Ինչպես հայտնում է interpressnews.ge-ն, հարևաններն են ոստիկանություն կանչել:

8-րդ դասարանի աշակերտն ուղեղի ցնցում ախտորոշմամբ այժմ գտնվում է հիվանդանոցում․ վիճակը կայուն է։

Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։

Վրաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Զաուր Խալիլովը հայտարարել է, որ հարձակումն իրականացրած Ադրբեջանի քաղաքացին հնարավոր է՝ հոգեկան շեղումներ ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը