Օսմանյան սուլթանների երակներում թուրքական արյուն չի հոսել. թուրք վերլուծաբան
Թուրք հայտնի վերլուծաբան Ռահմի Թուրանը, անդրադառնալով օտարազգի կնոջ հետ ամուսնանալու համար թուրք քաղաքական գործիչներից մեկին ուղղված քննադատություններին, հիշեցրել է օսմանյան սուլթանների մայրերի մասին, որոնք բնավ թուրք չեն եղել:
Թուրանը «Փադիշահի մայրերը» վերնագրով հոդվածում «Saadet» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուին անգլիացի կնոջ հետ ամուսնանալու համար քննադատողներին հիշեցրել է, որ Օսմանյան կայսրության 36 սուլթաններից 35-ի մայրերը թուրք չեն եղել:
Հոդվածում մասնավորապես ասվում է. «Իշխանամետ մամուլի կողմից ամեն անգամ կարոտախտով հիշատակվող օսմանյան շրջանի 36 փադիշահերից (սուլթան) 35-ի մայրերն ունեցել են ռուսական, հայկական, հրեական, հունական, ֆրանսիական, սերբական, լեհական ու անգլիական ծագում:
Նրանցից ոմանք նույնիսկ իրենց կրոնը չեն փոխել: Սկսած օսմանյան առաջին սուլթան Օսմանից՝ բոլոր փադիշահերը անտերբերություն են ցուցաբերել թուրք կանանց նկատմամբ: Այդ պատճառով օսմանյան փադիշահերի արյան մեջ անընդհատ օտար արյուն է եղել:
Պատմական այս հետաքրքիր փաստը ցույց է տալիս, որ թուրքական տարրը դարեր շարունակ կառավարվել է այլազգի կանանցից ծնված փադիշահերի կողմից: Համակարգչային հատուկ ծրագրով արված հաշվարկները ցույց են տալիս, որ Օսմանյան կայսրության վերջին սուլթան Մուհամմեդ 4-րդ Վահիդեդդինի երակներում հոսած թուրքական արյունը կազմել է 0.6 տոկոս:
Իսկ թե ինչու են սուլթանները թուրք կանաց փոխարեն նախընտրել օտար կանաց, դա արդեն այլ ուսումնասիրության նյութ է»:
Հոդվածի հեղինակի հրապարակած ցանկում հայկական ծագում է վերագրվում Օսմանյան կայսրության սուլթաններից Աբդուլ Համիդ 2-րդի մորը: Հայերի և մյուս քրիստոնյաների արյունալի կոտորածները իրականացնելու համար Համիդը ստացել էր «Կարմիր սուլթան» մականունը:

Աղբյուրը՝ ermenihaber.am