Վարդան Օսկանյան. «Մենք մեզ համար այս գործընթացով բարդություններ ենք ստեղծել. սահմանը դեռ փակ է, նախագահը շարունակում է ուղերձ հղել...»
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հայաստան 2009. խոստում և իրականություն» տարեկան զեկույցի շնորհանդեսը և բաց քննարկում, որոնք առնչվում էին Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական ու տնտեսական ոլորտներում առկա հիմնախնդիրներին: Սակայն քննարկման հիմնական թեմա են դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և դրա հետևանքները:
Քննարկմանը ներկա ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկաների խնդրանքով գնահատականներ է տվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. «Մենք մեզ համար այս գործընթացով բարդություններ ենք ստեղծել. սահմանը դեռ փակ է, նախագահը շարունակում է ուղերձ հղել, ինչը նշանակում է, որ մենք մնում ենք խնդրողի դերում, և չենք հասկանում, որ ինչքան շատ խնդրենք, մեզ համար պրոբլեմ ենք առաջացնելու Լեռնային Ղարաբաղի հարցում: Առաջին օրվանից հայկական կողմի ամենամեծ սխալն այն է եղել, որ մենք ենթադրել ենք, թե հայ-թուրքական հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հարցն իրարից կարելի է անջատել։ Դա միամտություն է. այդպես չպետք է լիներ, քանի որ մենք թուրքերի հետ հարաբերվելու 17 տարվա փորձ ունենք»,-ասել է Վարդան Օսկանյանը:
Նախկին արտգործնախարարը հավաստիացրել է, որ Թուրքիայի և Հայաստանի վրա հավասարազոր ճնշումներ են բանեցվում միջազգային հանրության կողմից. «Ինչքան մենք ուզենանք հայ-թուրքական հարաբերություններում չակերտավոր հաջողության հասնել, այսինքն՝ սահմանի բացմանը, հավատացե՛ք, և կասկած չունենաք, որ նույնքան ճնշում է գործադրվելու Հայաստանի վրա՝ ընդունել ադրբեջանանպաստ բանաձև, որ միջազգային հանրությունը կարողանա հավասարակշռությունը պահել: Ինչքան էլ նրանք հայտարարեն, որ սրանք երկու տարբեր գործընթացներ են հայկական կողմին գոհացնելու համար, նրանց մտքում այս երկուսն իրար հետ շաղկապված են, և այսօր իրոք այդպիսի իրավիճակ է»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը:
Իսկ «7օր»-ի հարցին՝ ինչքա՞ն է գնահատում Արցախում պատերազմի վերսկսման հավանականությունը, Վարդան Օսկանյանը պատասխանել է. «Պատերազմի չգնալու երկու պատճառ կա՝ առաջին՝ հույս ես դնում բանակցային գործընթացի վրա, երկրորդ՝ երբ երկու կողմերի միջև տնտեսական և ռազմական հավասարակշռություն կա: Եթե այդ երկուսից որևէ մեկը խախտվեց, պատերազմի վերսկսման վտանգը մեծանում է:
Այն պահին, երբ ադրբեջանական կողմը կարծի, որ ղարաբաղյան գործընթացը փակուղի է մտել, հնարավոր չէ հայկական կողմի հետ լեզու գտնել, և միաժամանակ ինքը մեծ փողեր է ծախսում սպառազինության վրա, և իր ընկալմամբ ինքն ավելի ուժեղ է, քան հայկական կողմը, այս երկուսի համադրումն իսկապես կարող է պատերազմի սկսման լուրջ վտանգ հանդիսանալ: Այսօր բարդ իրավիճակ է. պետք չէ դա բացառել, պետք է պատրաստ լինել, որովհետև վերոհիշյալ երկու ուղղություններով էլ Ադրբեջանի մտքում ինչ-որ բան է խախտվել»:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի