Հայաստանի համայնքների միությունը աջակցում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ կառավարության նախաձեռնությանը
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները վերջին տարիններին իրականացվող ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման ամրապնդման քաղաքականության վաղուց սպասված քայլերից է: 2005 թվականին իրականացված ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո ավելի քան 5 տարի հետո է Սահմանադրությունից բխող այս նախաձեռնությունը «միս ու արյուն ստանում»: «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն այս փուլում ընդամենը համայնքների ֆինանսական կարողությունների ամրապնդմանն ուղղված քաղաքականությունն են սահմանում: ՀՀ Կառավարությունն ու Ազգային ժողովը դեռեւս պետք է մշակեն ու ընդունեն օրենսդրական այն փաթեթները, որոնք բխում են ,Հարկերի մասինե ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծից՝ ապահովելով դրանց կիրառկումն ու համայնքների կողմից ընդլայնված հնարավորությունների իրագործումը:
Հայաստանի համայնքների միությունը մասնակցել է նախագծի քննարկումներին, բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել համայնքների ներկայացուցիչների շրջանում: Վստահ ենք, որ նախագծում ամրագրված մոտեցումները լիովին բխում են ՀՀ Սահմանադրության եւ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի գաղափարախոսությունից:
Օրենքի նախագիծը ՏԻՄ-երին համայնքի առանձնահատկությունները հաշվի առնող ու տեղական տնտեսությունը խթանող նոր ու արդյունավետ գործիքներ է տրամադրում: Նոր մոտեցումների իրագործման արդյունքում զգալիորեն կմեծանա նաեւ համայնքների ավագանիների դերն ու ակտիվությունը, բնակչության շահագրգիռ մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:
Հասկանալով ՀՀ ԱԺ պատգամավորների հնչեցրած մտահոգությունները օրենքի նախագծի վերաբերյալ՝ վստահ ենք, որ դրանց զգալի մասը կփարատվի իրենց իսկ կողմից հետագայում այդ հարկատեսակների առանձնահատկությունները սահմանող օրենքների ընդունումով:
Ակնկալում ենք, որ ՀՀ ԱԺ խմբակցություններն ու պատգամավորները լիովին կաջակցեն ,Հարկերի մասինե ՀՀ օրենքում փոփոխությունների ընդունմանը, հետագայում սերտ կհամագործակցեն նախագծից բխող օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը ի շահ Հայաստանում ապակենտրոնացման քաղաքականության իրականացման ու համայնքների ուժեղացման:

Հայաստանի համայնքների միության
մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին