Կարծիք

29.03.2018 09:08


Որոշել են «նեղ կրուգով» մինի-քեֆ անել

Որոշել են «նեղ կրուգով» մինի-քեֆ անել

Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանն օտարերկրյա պետությունների ղեկավարներ և պաշտոնական պատվիրակություններ չեն հրավիրվել:
Այսինքն՝ որոշել են «նեղ կրուգով» մինի-քեֆ անել:
Բայց նրա թեկնածությունն առաջադրելիս Սերժ Սարգսյանը չափանիշներ էր նշում, որոնցից մեկն էլ սա էր. «Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը պետք է կարողանա պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն արտերկրում»:
Եթե արտերկրից բարձրաստիճան հյուրեր չեն լինելու, բա էս մարդուն դրսում ոնց են ճանաչելու, որ նա էլ պատվով ներկայացնի Հայաստանը: Երևի, ամեն անգամ ինագուրացիայի տեսագրությունն է հետը տանելու, որ օտար պետությունների ղեկավարները տեսնեն ու համոզվեն, որ նա իրոք ՀՀ նախագահն է ու որոշեն՝ ընդունել նրան կամ չընդունել:
Լիազորությունները ձեռքից վերցրին, հիմա էլ ըհը՛, ասում են՝ տնական քեֆով յոլա գնա: Էդ էլ քեզ շատ է:
Էս աստիճանի գետնին հավասարեցնել կլինի՞, որ հավասարեցրին նախագահի ստատուսը:
Իսկ 2013-ին մամուլում հրապարակումներ եղան, որ Սերժ Սարգսյանի ինագուրացիայի վրա ծախսվել է 25 միլիոն դոլար (ինչը չհերքվեց), քանի որ քչից-շատից օտար պետությունների ղեկավարներ ու պատվիրակություններ էին ներկա:
4-րդի դեպքում, փաստորեն, ամենապատվավոր հյուրը Գալուստն է լինելու:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը