Լրահոս

11.02.2010 17:29


ՀՀ իշխանությունները ստորագրությունը հետ վերցնելու ուղիներ են որոնում

ՀՀ իշխանությունները ստորագրությունը հետ վերցնելու ուղիներ են որոնում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծին, որի համաձայն ստորագրողը ցանկացած ժամանակ՝ մինչև իր ստորագրած պայմանագրի ուժի մեջ մտնելը, իրավունք ունի չդառնալ այդ պայմանագրի մասնակից՝ դրա մասին հստակ կերպով հայտնելով իր մտադրությունը։ Տվյալ նորմը համապատասխանում է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածին։

Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։

Ուշագրավ է, որ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն անմիջապես արձագանքել են ՀՀ կառավարության որոշմանը՝ նշելով, որ դա ուղղակիորեն կապված է ստորագրված հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի հետ։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը