Աշխարհ

28.03.2018 19:35


Լրտեսության մեջ մեղադրվող հոլանդացի դիվանագետը հեռացել է Թուրքիայից

Լրտեսության մեջ մեղադրվող հոլանդացի դիվանագետը հեռացել է Թուրքիայից

Ստամբուլում Նիդերլանդների հյուպատոսարանի աշխատակից ոմն Ա.Զ-ն, ով կասկածվում է լրտեսության մեջ, հեռացել է Թուրքիայից։

Թուրքական կողմի պնդմամբ՝ հոլանդացի դիվանագետը հանդիսացել է Նիդերլանդների ազգային հետախուզական ծառայության աշխատակից: Նա Թուրքիայում փորձել է տեղեկություն հավաքագրել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, ինչպես նաև Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին։ Հոլանդացի դիվանագետը մեղադրվում է նաև կեղծ տեղեկություններ տարածելու մեջ:

Այն բանից հետո, երբ Թուրքիայում վերջինիս նկատմամբ հետաքննություն է սկսվել, իսկ թուրքական հետախուզությունը սկսել է հետևել նրան, նա, անվտանգության նկատառումներից ելնելով, հեռացել է երկրից:

Հոլանդացի դիվանագետի հեռանալու մասին լուրը հաստատվել է Նիդերլանդների արտգործնախարարության կողմից:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը