Աշխարհ

28.03.2018 14:34


Լուսանկարիչը Կեմերովոյի առևտրի կենտրոնում 30 երեխաների Է փրկել խաղային ռեկվիզիտի օգնությամբ

Լուսանկարիչը Կեմերովոյի առևտրի կենտրոնում 30 երեխաների Է փրկել խաղային ռեկվիզիտի օգնությամբ

Երիտասարդ լուսանկարիչ Եվգենին շուրջ 30 երեխաների Է փրկել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» արեւտրական կենտրոնում՝ օգտագործելով իր ռեկվիզիտում եղած հակագազը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:

Եվգենիի (ազգանունը թերթին հայտնել հրաժարվել Է) խոսքով՝ իր ֆիրման մանկական տոներ Էր անցկացնում այն հարթակում, որն ամենից մոտ Է եղել կինոդահլիճներին: Երբ սկսվել Է հրդեհը, նկարիչն առաջիններից մեկն Է նկատել այն: Զարմանալի պատահականությամբ նրա ստեղծագործական ռեկվիզիտում հակագազ Է եղել:

Երիտասարդը հագել Է այն եւ նետվել ծխածածկույթի մեջ: Քանի որ նա մանկական միջոցառումների անցկացման լավ փորձ ուներ, կարողացել Է արագորեն հավաքել երեխաներին եւ իր հետ դուրս տանել այրվող դահլիճից, իսկ ապա դեպի փրկարար ելքեր:

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհ Է բռնկել մարտի 25-ին: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել Է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

Այս խորագրի վերջին նյութերը