Կարծիք

28.03.2018 13:11


«Արքունիքի թութակը» առավոտից-իրիկուն չխոսկան Սերժ Սարգսյանի ասածները կրկնում-փոխանցում է մեզ

«Արքունիքի թութակը» առավոտից-իրիկուն չխոսկան Սերժ Սարգսյանի ասածները կրկնում-փոխանցում է մեզ

Լուսահոգի գլխավոր մարքսիստը գիտեք՝ ում էր անվանում «արքունիքի թութակ»:
Հիմա էս «արքունիքի թութակը» ամեն օր, առավոտից-իրիկուն չխոսկան Սերժ Սարգսյանի ասածները կրկնում-փոխանցում է մեզ:
Ըստ «արքունիքի թութակի», պարզվում է՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիները եղել են զարգացման, ժողովրդավարության և հանդուրժողականության տարիներ:
Այսպիսի ձեռքբերումներ է նշում:
Այն, որ ապրում ենք զարգացած և ժողովրդավարական երկրում՝ դա անվիճելի է:
Ափսոս, որ Սերժ Սարգսյանի հանդուրժողականության հետևանքով երկիրը լքեց ավելի քան 300 հազար մարդ: Նա այնքան հանդուրժողական եղավ, որ չնկատելու տվեց աղքատության և գործազրկության ծավալների մեծացումը, ներդրողների գոլորշիացումը, գնաճն ու հարկային տեռորը, 120 զինվորի և 800 հեկտարի կորուստը և էլի շատ տհաճ ու ցավոտ բաներ:
Դե, հանդուրժող մարդը այդքան չի մանրանում ու նման հիմնախնդիրներին վերաբերվում է փիլիսոփայորեն և քառապատկում է արտաքին պարտքը:
Բայց, իհարկե, հանդուրժողականության մասով իսկապես ձեռքբերում էր նրա կողմից եղած-չեղած ընդդիմադիրներին գնելն ու հայրաբար կերակրելը:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը