Աշխարհ

28.03.2018 20:02


Heineken-ն օգտատերերի ճնշման ներքո հեռացրել է իր «ռասիստական» գովազդը (տեսանյութ)

Heineken-ն օգտատերերի ճնշման ներքո հեռացրել է իր «ռասիստական» գովազդը (տեսանյութ)

Heineken ընկերության ներկայացուցիչները համացանցից հեռացրել են գովազդային հոլովակը, որը օգտատերերից շատերը, այդ թվում՝ մի շարք աստղեր, համարել էին ռասիստական։ Գարեջրային ընկերությունը խոստովանել է, որ չափն անցել են «Sometimes lighter is better» (Երբեմն թեթևն ավելի լավ է) կարգախոսի հարցում։ Շատերին այս արտահայտությունը երկիմաստ է թվացել։

Ինչպես հայտնում է CNN-ը, գովազդային հոլովակում ցածր կալորիականությամբ գարեջրի շիշը սահում է սևամորթ մարդկանց կողքով և վերջում հայտնվում սպիտակամորթ աղջկա ձեռքում։ Այս հանգամանքն էլ է օգտատերերի վրդովմունքն առաջացրել։

Քննադատներից առաջինը եղել է ամերիկացի ռեփեր Chance the Rapper-ը։ Նրա կարծիքով՝ ընկերությունը միտումնավոր է նման հոլովակ նկարահանել, որպեսզի ակտիվ քննարկման առարկա դառնա։

Սակայն, Heineken-ի ներկայացուցիչը խոստովանել է, որ բացթողում են կատարել և ընդամենն ուզեցել են ասել, որ իրենց գարեջուրն այնքան կալորիական չէ, որքան նմանատիպ մյուս տեսակները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը