Մի «Ուբյու թագավորը» ներկայացման որակ չեն կարող ապահովել
«Ուբյու թագավորը» տրագիֆարսը դիտել եմ մի տասը տարի առաջ՝ երևանյան բեմում: ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Կալյագինի թատերախումբը ներկայացնում էր քաջնազարային մի տիպ, որը իշխանության գալով «հանուն հայրենիքի» այնպիսի «բարեփոխումներ» արեց, ինչի հետևանքով կրճատվեց բնակչության թիվը, երկիրը հայտնվեց աղետալի վիճակում, անգամ պատերազմ հրահրեց: «Ուբյու թագավորը» քիչ է ասել՝ ցնցող ներկայացում էր. բեմադրական արտահայտչամիջոցների ու արտահայտչաձևերի մի խելահեղ հրավառություն էր՝ դերասանական անսամբլի փայլուն կատարմամբ: Անկախությունից հետո, արդեն 27 տարի գործող մեր երևանյան ու մարզային պետական բոլոր թատրոնները, եթե գումարես իրար, ընտրես ու տքնաջան աշխատես՝ մի «Ուբյու թագավորը» ներկայացման որակ չեն կարող ապահովել: Մեզանում մոռացել են, որ թատրոնը հասարակական արձագանքների արտահայտիչն է ու շարունակում են փոշեթաթախ, անշառ, անվնաս, ասելիք չունեցող պիեսներ բեմադրել: Գեղարվեստական ղեկավարները վախենում են բեմ հանել այսօրվա մեր կյանքը: Ուղղակի, լեղաճաք են լինում: Բայց ամեն տարի հավաքվում են ու իրենք իրենց մրցանակ են տալիս, հետո իրենց երեխաներին են մրցանակներ բաժանում: Էսպես արդեն մի քանի «կռուգ ֆռռացել են» ու բոլորի տանն արդեն 10 հատ «Արտավազդ» կա: Իսկ ո՞ւր է արդի հայ թատրոնը, որտեղ ենք տեսնում ակտուալ թեմաներ: Գուցե «Ուշ լինի, նուշ լինի՞»-ն է ակտուալ կամ էլ «Կարինե»-ն, որ այսօր կան խաղացանկերում: Լա՛վ, որքա՞ն կարելի է կեղծիքը խնամել ու փայփայել՝ չհանդգնելով մեր այսօրը գեղարվեստորեն ներկայացնել բեմում...
Մի «Ուբյու թագավորը» ներկայացման որակ չեն կարող ապահովել
«Ուբյու թագավորը» տրագիֆարսը դիտել եմ մի տասը տարի առաջ՝ երևանյան բեմում:
ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Կալյագինի թատերախումբը ներկայացնում էր քաջնազարային մի տիպ, որը իշխանության գալով «հանուն հայրենիքի» այնպիսի «բարեփոխումներ» արեց, ինչի հետևանքով կրճատվեց բնակչության թիվը, երկիրը հայտնվեց աղետալի վիճակում, անգամ պատերազմ հրահրեց:
«Ուբյու թագավորը» քիչ է ասել՝ ցնցող ներկայացում էր. բեմադրական արտահայտչամիջոցների ու արտահայտչաձևերի մի խելահեղ հրավառություն էր՝ դերասանական անսամբլի փայլուն կատարմամբ:
Անկախությունից հետո, արդեն 27 տարի գործող մեր երևանյան ու մարզային պետական բոլոր թատրոնները, եթե գումարես իրար, ընտրես ու տքնաջան աշխատես՝ մի «Ուբյու թագավորը» ներկայացման որակ չեն կարող ապահովել:
Մեզանում մոռացել են, որ թատրոնը հասարակական արձագանքների արտահայտիչն է ու շարունակում են փոշեթաթախ, անշառ, անվնաս, ասելիք չունեցող պիեսներ բեմադրել: Գեղարվեստական ղեկավարները վախենում են բեմ հանել այսօրվա մեր կյանքը: Ուղղակի, լեղաճաք են լինում:
Բայց ամեն տարի հավաքվում են ու իրենք իրենց մրցանակ են տալիս, հետո իրենց երեխաներին են մրցանակներ բաժանում: Էսպես արդեն մի քանի «կռուգ ֆռռացել են» ու բոլորի տանն արդեն 10 հատ «Արտավազդ» կա:
Իսկ ո՞ւր է արդի հայ թատրոնը, որտեղ ենք տեսնում ակտուալ թեմաներ: Գուցե «Ուշ լինի, նուշ լինի՞»-ն է ակտուալ կամ էլ «Կարինե»-ն, որ այսօր կան խաղացանկերում:
Լա՛վ, որքա՞ն կարելի է կեղծիքը խնամել ու փայփայել՝ չհանդգնելով մեր այսօրը գեղարվեստորեն ներկայացնել բեմում...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից