Աֆրինի գործողությունը դատապարտած ուսանողները կարող են հեռացվել Ստամբուլի համալսարանից
Այն բանից հետո, երբ մարտի 19-ին Թուրքիայի զինված ուժերը վերահսկողություն սահմանեցին Սիրիայի Աֆրին քաղաքի վրա, Ստամբուլի Բողազիչի (Բոսֆոր) համալսարանի մի խումբ ուսանողներ համալսարանի տարածքում քաղցրավենիք (լոխում) են բաժանել։
Ուսանողական մեկ այլ խումբ էլ այդ նախաձեռնության դեմ է հանդես եկել։ Նրանք իրենց ձեռքում պաստառ են պահել, որտեղ գրված է եղել.«Ոչ օկուպացիայի և կոտորածների լոխումին»։
Դրա հետևանքով բերման են ենթարկվել մոտ մեկ տասնյակ ուսանողներ։
Կատարվածին արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջինս դժգոհություն հայտնած ուսանողներին անվանել է հայրենիքի դավաճաններ և կոմունիստներ:
«Այդ ահաբեկիչ ուսանողներին մենք թույլ չենք տա համալսարանում սովորել»,-ասել է Էրդողանը։
Աֆրինի գործողությունը դատապարտած ուսանողները կարող են հեռացվել Ստամբուլի համալսարանից
Այն բանից հետո, երբ մարտի 19-ին Թուրքիայի զինված ուժերը վերահսկողություն սահմանեցին Սիրիայի Աֆրին քաղաքի վրա, Ստամբուլի Բողազիչի (Բոսֆոր) համալսարանի մի խումբ ուսանողներ համալսարանի տարածքում քաղցրավենիք (լոխում) են բաժանել։
Ուսանողական մեկ այլ խումբ էլ այդ նախաձեռնության դեմ է հանդես եկել։ Նրանք իրենց ձեռքում պաստառ են պահել, որտեղ գրված է եղել. «Ոչ օկուպացիայի և կոտորածների լոխումին»։
Դրա հետևանքով բերման են ենթարկվել մոտ մեկ տասնյակ ուսանողներ։
Կատարվածին արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջինս դժգոհություն հայտնած ուսանողներին անվանել է հայրենիքի դավաճաններ և կոմունիստներ:
«Այդ ահաբեկիչ ուսանողներին մենք թույլ չենք տա համալսարանում սովորել»,-ասել է Էրդողանը։
Աղբյուրը՝ ermenihaber.am