Սարատովի մերձակայքում երկու հայ ՃՏՊ-ի զոհ է դարձել
Սարատովի մարզի Դերգաչևի շրջանում մարտի 26-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երկու հայեր են մահացել։ Այս մասին հայտնում է «Ռեգիոն 64» գործակալությունը։
ՎԱԶ-2110 ավտոմեքենայում եղել են երկուսով` ուղևոր Սերյոժա Հարությունյանը (1990 թվականին ծնված) և վարորդ Արմեն Ղազարյանը (1991 թվականին ծնված)։ Նախնական տվյալով` վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և հանդիպակաց գոտի է դուրս եկել` բախվելով ռուսական պետհամարանիշներով «ԿամԱԶ»-ին։
Մահացու ելքով ավտովթարը տեղի է ունեցել մարտի 26-ին, ժամը 11:45-ն «Էնգելս-Երշով-Օզինկի» ավտոճանապարհի 223-րդ կմ-ում` Նովորոսլյաևկա գյուղի մերձակայքում։ Բեռնատարի վարորդը (1987 թվականի ծնված) թեթև վնասվածքներ է ստացել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am